
Դումանյաններին ընտրության առաջ են կանգնեցրել՝ կամ հայրը, կամ որդին. «Հրապարակ»

«Երեկ առողջապահության նախարարությունում պատրաստվում էին դիմավորել նոր նախարարին։ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգնել է Իզմիրլյան կենտրոնի տնօրեն Արմեն Մուրադյանի վրա»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով. «Առողջապահության նախարարի պաշտոնը Արմեն Մուրադյանի մանկության երազանքն է եղել։
Դեռևս իր խորհրդական լինելու ժամանակվանից՝ 2008 թվականից, նրա մասին ընկերներն ու գործընկերները խոսել են ինչպես ապագա նախարարի։
Այս նշանակումը և Դերենիկ Դումանյանի պաշտոնաթողությունը համակարգում բացատրում են նրանով, որ Դումանյաններին ընտրության առաջ են կանգնեցրել՝ կամ հայրը, կամ որդին։ Եվ Դ. Դումանյանն ասպարեզը զիջել է որդուն։
Հիշեցնենք, որ Գուրգեն Դումանյանը, ով Աժ աշխատակազմի ղեկավարն էր, նշանակվելու է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալ»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։