Թուրքիան ու ԱՄՆ-ը մասնակից են Սիրիայում իրականացված քիմիական հարձակումներին. Դամասկոս

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դամասկոսը նոր տվյալներ է գտել ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից Սիրիայի խաղաղ բնակչության ու կառավարական բանակի դեմ քիմիական թունավոր նյութեր կիրառելու մասին:

Այս մասին երեկ հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը, ով Դամասկոսում հանդիպել է ՄԱԿ-ի ու Քիմիական զենքն արգելող կազմակերպության համատեղ առաքելության ղեկավար Զիգրիդ Կաագի հետ:

Միկդադի խոսքերով՝ Հալեպի նահանգում, Դամասկոսի արվարձանում և երկրի այլ վայրերում իրականացված քիմիական այդ հարձակումներին մասնակցել են նաև տարածաշրջանային ու միջազգային մի շարք երկրներ, այդ թվում նաև Թուրքիան ու ԱՄՆ-ը:

Միկդադը կեղծիք է որակել այն տեղեկությունները, թե սիրիական բանակը սկսել է երկրի տարբեր շրջաններում կիրառել թունավոր նյութեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930