
Էրդողանի հայտարարությունը Հայոց ցեղասպանությունից փախչելու ապարդյուն փորձ է. ANCA

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հայերը դժգոհ են մնացել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարաչապետ Ռեջեփ Էրդողանի երեկվա ուղերձի կապակցությամբ:
Վաշինգտոնում գործող Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի (ANCA, Հայ դատի հանձնախումբ) նախագահ Արամ Համբարյանը Էրդողանի կողմից Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածների սերունդներին ցավակցելը որակել է որպես «հերքումը վերստին փաթեթավորելու» փորձ.
«Էրդողանի այսօրվա հայտարարությունը Հայոց ցեղասպանությունից փախչելու ապարդյուն փորձ է: Հայոց ցեղասպանությունն անպատիժ մնացած միջազգային հանցանք է, որը մեղմացվում է Էրդողանի արած հայտարարությամբ: Թուրքիան մեծացրել է Հայոց ցեղասպանության մասով արդարության հաստատմանը խոչընդոտելուն ուղղված ջանքերը»: