«Եթե իմանայի՝ սա է ձեր երազած հայրենիքը, կյանքում էս հայրենիքի համար փամփուշտ չէի կրակի». «Ժողովուրդ»

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված հայտարարել է, որ Հայաստանում այսօր պետք է արմատական փոփոխություններ լինեն: Նա նշել է, որ պետք է ՀՀ-ում վերանա օլիգարխիան, ալան-թալանը, իսկ թալանչուն էլ չհամարեն առաջնորդ:

«Ինձ մեկ-մեկ թվում է, որ ես այլմոլորակային եմ, ես ուրիշ բան եմ ասում, ուրիշ հայրենիք եմ պատկերացնում, բայց հակառակ իրավիճակն է տիրում իմ հայրենիքում: Միթե դա է ձեր երազած հայրենիքը, եթե ես իմանայի՝ սա է ձեր երազած հայրենիքը, ես կյանքում էս հայրենիքի համար փամփուշտ չէի կրակի: Սա հայրենիք չէ, սա թյուրիմացություն է»,-հայտարարել է «Արաբո» ջոկատի հրամանատարը՝ ավելացնելով. «Արդեն բռնաբարվում է իմ հայրենիքը, ու ես չեմ կարողանում իմ հայրենիքին օգնել: Այ դա է խնդիրը, ով ոնց ուզում է՝ մտածի, դա իր խնդիրն է, ես մտածում եմ իմ հայրենիքի համար… ու որոշ ժամանակ հետո ես որոշիչ քայլերի եմ դիմելու»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930