Գերմանիայում տղամարդը կրակ է բացել 4 ոստիկանի ուղղությամբ, հայտնում է The Independent-ը։
1 մարդ սպանվել է Ֆրանսիայի Պա-դե-Կալե դեպարտամենտում փախստականների ճամբարում տեղի ունեցած կռվի հետևանքով, հայտնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով դեպարտամենտի պրեֆեկտուրային։
2016 թվականի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է 43.4 մլրդ մանաթ։
Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հորդորում է համբերել` տեսնելու համար, թե ինչ արդյունք կարող է ապահովել Կարեն Կարապետյանի կառավարությունը ստվերի դեմ պայքարում:
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի խնդրահարույց դրույթը` կրկնաքվեարկության մասին իրավապահներին տեղեկություններ հայտնող քաղաքացիները, եթե պարզվի, որ սուտ հաղորդում են տվել, ենթարկվելու են քրեական պատասխանատվության, խիստ կաշկանդող կլինի: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինը 2022 թվականը իրատեսական ժամկետ է համարել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ֆինանսական համակարգերի ինտեգրացման համար:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օկլենդ քաղաքում հաշմանդամի սայլակով տղամարդն ինքնաշեն ռումբ է պայթեցրել բժշկական կենտրոնում, հայտնում է CBS San Francisco-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Ռուսաստանը մեղադրել է Բելգիային Սիրիայի Հալեպ նահանգի Հասաջեք շրջանի բնակելի թաղամասերին ավիահարված հասցնելու մեջ։
Այս գիշեր Թուրքիայում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում 104 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները մոտ 12 տարեկան երկու տղայի է ներգրավել 2 տղամարդու գնդակահարելու գործում, որոնց մեղադրում էին լրտեսության մեջ, գրում է Daily Mail-ը։
«Ես շատ ուրախ եմ, որ ներկա եմ լինելու բանավեճին, Թրամփը կարող է վերադարձնել Ամերիկայի վեհությունը»,- ասել է Մալիք Օբաման, որը տակավին հուլիսին հայտարարել էր, որ մտադիր է ընտրություններում քվեարկել հանրապետականի օգտին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կմեկնի Բեռլին, որտեղ «նորմանդյան քառյակի» ղեկավարների հետ կփորձի գտնել Դոնբասում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցերն ու Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման համար ընթացող ռազմական գործողությունները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի Twitter-յան օգտահաշիվը կոտրվել է անհայտ անձանց կողմից, ասվում է Բելգիայի ՆԳՆ-ի պաշտոնական Twitter-ում։
Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 108 պատգամավոր: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը:
Ռուսաստանի վարքագիծը խաթարում է միջազգային նորմերը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Դանակով զինված անհայտ տղամարդը 15 մարդու է պատանդ վերցրել Բրյուսելի հարավում գտնվող Ֆորե կոմունայի Carrefour սուպերմարկետում, հայտնում է BBC-ն։
Ընտրություններում հաղթող թեկնածուն իշխող կուսակցությունից` Հենզել Մկոյանը, ակնկալում էր ստանալ ձայների ավելի մեծ տոկոս: Նա գտնում է, որ ոչ բոլոր պետական մարմիններն էին օգնում պետական կուսակցությանն ընտրությունների ժամանակ:
Ինչպես պարզել է հետաքննությունը, արքայազնը Էր-Ռիադի վրանային ճամբարում՝ զանգվածային քաշքշուկի ժամանակ, կրակ էր բացել և գնդակահարել իր ընկերոջը՝ Ադիլ ալ-Մխեմիդին, ինչպես նաև վիրավորել ևս մի մարդու:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի՝ Նյու Յորքում տեղադրված կիսամերկ արձանը քաշքշուկ է հրահրել: Այս մասին գրում է New York Daily News հրատարակությունը:
Երկուշաբթի օրը WikiLeaks կայքը հայտարարել է, որ իր հիմնադիր Ջուլիան Ասանժի ինտերնետային կապը միտումնավոր խափանվել է որոշ պետական մարմինների կողմից:
Նա Ադրբեջանի անունից շնորհակալություն է հայտնել ԻՀԿ-ին՝ կապված ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցում ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար։ «Մենք բարձր ենք գնահատում ԻՀԿ-ի կոնտակտային խմբի ստեղծումը ԼՂ հարցով:
Չնայած քաղաքական դաշտում ակտիվ ներքին քննարկումներ են տեղի ունենում հնարավոր դաշինքների կամ միասնական ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, սակայն դեռեւս պաշտոնական հայտարարություններ չկան:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը պաշտոնապես բողոք է ներկայացրել դատարանին` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ հակահայկական վանկարկումների համար: Այս մասին Փայլանը հայտնել է թվիթերյան միկրոբլոգում:
Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի կենսագրությունում կա մի ուշագրավ հատված, որը, բնականաբար, բացակայում է նրա պաշտոնական կենսագրությունից: Խոսքը վերաբերում է քրեական հետախուզմանը:
ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանը վերադառնալու է իր հին պաշտոնին։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից վերջերս ազատված Հովհաննես Հովսեփյանը, ըստ շրջանառվող լուրերի, վերադառնալու է իր նախկին աշխատանքին` կրկին նշանակվելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնում:
Նոյեմբերի վերջին նախատեսված է Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ «Շրջադարձ» կուսակցության համագումարը, որի ժամանակ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընտրվելու է կուսակցության նախագահ, Վիկտոր Դալլաքյանը՝ քաղխորհրդի նախագահ։ Սեյրան Օհանյանը նախօրեին նորից մեկնել է Մոսկվա։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ մի քանի հազար ԲՀԿ-ականներ երթով գնալու են Գագիկ Ծառուկյանի մոտ եւ խնդրեն նրան` վերադառնալ քաղաքականություն: ԲՀԿ-ում հույս ունեն, որ դրանից հետո Գագիկ Ծառուկյանն առանց կաշկանդվելու կհայտարարի քաղաքականություն վերադառնալու մասին:
Թեև ՀՀԿ երիտթևը հպարտորեն հայտարարում է, որ առանց Հովիկ Աբրահամյանի հաղթանակ են բերել, այնուամենայնիվ, զուտ թվերի համեմատությամբ կարելի է արձանագրել, որ ՀՀԿ-ն գալիք Աժ ընտրություններում լուրջ խնդիրներ ունի։