Չորս մարդ, ներառյալ մեկ երեխա, մահացել է այն բանից հետո, երբ երեքշաբթի օրը Էգեյան ծովի արևելյան հատվածի կղզիներից մեկի ափերի մոտ ներգաղթյալներով լի նավակ է խորտակվել, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով երկրի առափնյա պահպանության ծառայությանը։
Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչների հարցադրումներին ի պատասխան պարզաբանում ենք»:
«Երեկ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավարը տեսաուղերձով խոստովանեց հերթական ապիկարության փաստը մինչև նոյեմբերի մեկը ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման պարտադիր պահանջը առկախվում է, մինչև նոր կարգի սահմանումը»,-գրում է տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել՝ տարածաշրջանային հարցեր քննարկելու նպատակով։
«Այն իշխանությունը, այն կառավարիչները, ովքեր 3 անգամ մեծացրել են Եռաբլուրը, ինձ փորձում են մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ, այնինչ այդ հողերն ունեն շատ կոնկրետ հասցե՝ Իսակովի պողոտա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով Հակակոռուպցիոն դատարանում քննվող վարույթի մասին, որով ինքը հերթական անգամ մեղադրյալ է:
«Զանգեզուրի միջա՞նցք», թե՞ «Թրամփի ուղի»… Նման դիլեմա Սերժ Սարգսյանի համար չկա, քանի որ, «բացի Հայաստանի կառավարչից՝ Նիկոլ Փաշինյանից, բոլորն աշխարհում այդ ճանապարհն անվանում են «Զանգեզուրի միջանցք»»:
Այսօր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատեց իր այն դիրքորոշումը, որ Արցախի էջը փակված չէ:
«Ես հաջողություն եմ մաղթում բոլոր այն ուժերին, ովքեր արդեն որոշել են մասնակցել 2026 թվականի ընտրություններին, ասել է Սերժ Սարգսյանը: Մենք որոշում չունենք, մենք զբաղված ենք այլ գործով: Երբ դրա ժամանակը մեր կարծիքով գա, մենք մեր որոշումը կհայտնենք»:
Սեբաստիան Լեկոռնյուն, որը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերի 9-ին, դարձել է երկրի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը։ Նրա պաշտոնավարումը տևեց ընդամենը 26 օր:
Եվրամիությունը քննարկում է ռուս դիվանագետների տեղաշարժը դաշինքի տարածքում սահմանափակելու հնարավորությունը․ գրում է Euronews-ը։
«Այո՛,Քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել են արխիվ, բայց արդյո՞ք կարողանալու են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտուլյացիայի համար: Իհարկե չե՛ն կարողանալու:
Հռոմի պապը Թուրքիայում կլինի նոյեմբերի 27-ից 30-ը, այնուհետև մինչև դեկտեմբերի 2-ը կգտնվի Լիբանանում։
«Բա էդ ո՞նց եղավ, որ տարածաշրջանում ամենաազդեցիկն էին, բա ո՞նց եղավ, որ միջմարտական դիրքի գրավման համար անմարտունակ բանակի 71 զինվորի ու սպայի պարգևատրեց «Մարտական խաչով»: 3 նախագահները միասին վերցրած՝ այդքան «Մարտական խաչ չեն շնորհել»…Այնպես որ լավ են արել, որ արխիվ են ուղարկել, թող դեռ մնա…»,-ասաց 3-րդ նախագահը:
Դավիթ Սարգսյանն ապօրինություն թույլ չի տվել, ակնկալում ենք արդարացում. Ռուբեն Մելիքյան
Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ հետախուզման մեջ է անկարգությունների ևս երկու մասնակից
«Անհեթեթություն է»,- այսօր, այսպես կոչված, «Իսակովի հողերի» գործով Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցած դատական նիստից հետո ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորմանը:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Սերժ Սարգսյանի նկատմամբ այսպես կոչված «Իսակովի հողերի» գործով դատաքննությունը:
Ռոման Երիցյանն էլ չեկավ հա. Դավիթ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Դատարանը գույքային հայցը վարույթ է ընդունում, բայց դա չի նշանակում՝ այն ամբողջությամբ պիտի կատարվի. Արամ Գրիգորյան
Արցախի երրորդ նախագահը. Երրորդը չէ, հինգերորդն է. դատավորն ու Դավիթ Սարգսյանը ուղղեցին մեղադրող դատավորին
Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարության ղեկավար Մուրհաֆ Աբու Կասրան հայտնել է, որ շփման գծերի ողջ երկայնքով անհապաղ հրադադարի մասին համաձայնագրի են կնքել քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորման հետ։
Վարույթում «Նիվա» չկա, բայց տարել են. բա ես ի՞նչ անեմ
Բաբայանը հաստատել է, որ ինքը չի հավակնում վարչապետի թեկնածուի դերին՝ նշելով, որ «կարող է դիրքավորվել երկրորդ, երրորդ, չորրորդ պլանում՝ հանուն ազգային միասնության»։
Կուբանիչբեկ Օմուրալիևը նշել է, որ այդ համաձայնագիրը զգալիորեն կամրապնդի թյուրքական աշխարհը և կստեղծի տարանցիկ նոր հնարավորություններ:
Նա ընդգծում է՝ ի՞նչ է լինելու այս ամենի վերջը, ի՞նչ է՝ ընդդիմադիր համայնքապետերը պետք է սկսեն քաղաքական ապաստան փնտրել։
Մինչև ինձ կալանավորելը, ստեփանակերտցիներին տարբեր հարցերով աջակցել եմ. Դավիթ Սարգսյան
Եգիպտոսում հոկտեմբերի 6-ից ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև անուղղակի բանակցություններ են ընթանում պատանդների վերադարձի և Գազայում պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի շուրջ։
Պնդում եմ՝ գույքային հայցի վերաբերյալ հայցադիմումը ենթակա է վերադարձման. Ամրամ Մակինյան
«Կից Արսեն Ղուկասյանին ձեռնափայտ ցուցված լինելու հավաստագիրն է»:
Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 67 000-ը։