TRIPP-ի վրա Հայաստանն ազդեցություն չունի, ԱՄՆ նախկին դեսպանի ասածով՝ ընկել է բուլդոզերի տակ. Սուրենյանց

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ հայտարարության հրապարակումից հետո իմ մտահոգություններն ավելի խորացան: Նախնական տեքստի հրապարակումն ինձ բերեց մի համոզման, որ «ինքնիշխանություն» և «իրավազորություն» բառերը շատ հաճախ միտումնավոր օգտագործված են՝ քողարկելու համար այն փաստը, որ սույն փաստաթղթով իրականում Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունն էապես սահմանափակվում են: Սա ըստ երևույթին եղել է Փաշինյանի խնդրանքը»,- այսօր ասուլիսի ընթացքում ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:

Նրա խոսքով՝ որքան Փաշինյանը խոսում է Հայաստանի ինքնիշխանության մասին, այնքան մեր երկրի սուբյեկտայնությունը կիտրոնի պես ճզմվում է, և ինչքան Փաշինյանը խոսում է դեմոկրատիայի մասին, այնքան աննախադեպ մեր երկրում ավելանում է քաղբանտարկյալների թիվը:

«Հայաստանի ազդեցությունը «ԹՐԻՓՓ»-ի վրա երկրորդական է: Ես հիմա հասկանում եմ՝ ինչու էր ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Էվանսն ասում, որ Հայաստանն օգոստոսի 8-ին ընկել է բուլդոզերի տակ»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:

Վերջինս հիշեցրեց՝ 3 օր առաջ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հարցազրույց տվեց, որում բացահայտում էր այս հարցազրույցի մանրամասները:

Կարդացեք նաև

«Սա ըստ էության արտաքին գերակայությամբ կոնցեսիոն մոդել է, ոչ թե ռազմավարական համագործակցություն ԱՄՆ-ի հետ»,- ասաց քաղաքագետը՝ շեշտելով՝ փաստաթղթում գրված է, որ Ադրբեջանի քաղաքացիները, բեռներն ու մեքենաները «ԹՐԻՓՓ»-ով անցնելու են տարբերակված ընթացակարգերով, այսինքն՝ Հայաստանի այդ ճանապարհներին այլ ռեժիմներ են գործելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս