Իհարկե, ծիծաղելի է, երբ դիվանագիտության ազատության և ազնվության մասին խոսում է մի մարդ, ով պատկերացում չունի դիվանագիտական էթիկայի և կանոնների մասին։ Սակայն զարմանալի է, որ Ադրբեջանի դեսպանությունում տասը տարվա ընթացքում նրան չեն սովորեցրել այդ կանոնները։
Բրազիլիայի նախկին նախագահներ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան եւ Դիլմա Ռոուսեֆը, ինչպես նաեւ ներկայիս նախագահի միանգամից մի քանի նախարարներ ներառված են այն մարդկանց ցուցակում, որոնց դեմ երկրի գլխավոր դատախազ Ռոդրիգու Ժանոտը պահանջում է հակակոռուպցիոն հետաքննություն սկսել, հաղորդում է Globo պորտալը:
«Իրականում ստատուս-քվոն անընդունելի է. մենք ևս կցանկանայինք, որ ամեն ինչ փոխվեր, և Ադրբեջանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում իրականում ստատուս-քվոն կփոխվի: Մնացած ամեն ինչն ածանցյալ է սրանից: Դա անքակտելի իրավունք է: Այսօրվա աշխարհակարգը հենց դա է հուշում»:
500 ոստիկանի մասնակցությամբ համաժամանակյա գործողություն է իրականացվել 40 հասցեում:
Ո’չ Ռուսաստանի, ո՛չ Իսրայելի բողոքները որևէ բան չփոխեցին: Մոսկվան իր «խորը հիասթափությունն» արտահայտեց հանձնման որոշման կապակցությամբ՝ նշելով, որ այն «չի համապատասխանում Ռուսաստանի և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունների ոգուն», իսկ Թել Ավիվը հայտնեց, որ «ուշի ուշով հետևում է զարգացումներին» և «բոլոր շահագրգիռ կողմերի հետ կապի մեջ է դիվանագիտական և հյուպատոսական ուղիներով»:
«Ռուս-թուրքական հարաբերությունները մեզ խիստ չեն անհանգստացնում: Այն, որ եղան մի շարք հոդվածներ, միգուցե հատուկ հոդվածներ, որ Հայաստանում մարդիկ սկսեցին ձեռքերով շարժումներ անել, երբ թուրքերը խոցեցին ռուսական ինքնաթիռը, թե իբր մենք ուրախացանք, սակայն իրականում դա այդպես չէ»:
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերն «անհիմն և անհեթեթ մեղադրանք» է որակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե կանցլեր Անգելա Մերկելն աջակցում է ահաբեկիչներին:
Թուրքիայի Մարդին-Դիարբեքիր ճանապարհահատվածում զինվորների կողմից ականազերծման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել:
Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեան մարտի 14-ին միաձայն բանաձեւ է ընդունել երկրում հումանիտար ճգնաժամի մասին, ինչպես նաեւ հավանություն է տվել պարենի մատակարարման խնդիրների հետաքննության հանձնախմբի ստեղծմանը։
Ինչպես հայտնի է, մի շարք հայտնի սփյուռքահայեր՝ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և այլոք ապրիլի 2-ին մասնակցելու են ընտրություններին որպես դիտորդ՝ փորձելով կանխել հնարավոր ընտրախախտումները։
Սիրիական զինված ընդդիմությունը մարտի 16-ին Աստանայում հանդիպում կանցկացնի Սիրիայում հրադադարի ռեժիմի երաշխավոր երկրների փորձագետների հետ:
Գերմանիայի Քյոլն քաղաքի իշխանությունները հաստատել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կանգնեցնելու առաջարկը:
«ՌԴ քաղաքացիները և Ռուսաստանը կարող են հանգիստ լինել, քանի որ մենք ելնում ենք այն կանխադրույթից, որ ցանկացած բանակցությունների մասնակցելիս և կազմակերպություններին անդամակցելիս, դա անում ենք հաշվի առնելով մեր ունեցած պարտավորությունները»:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հորդորել է Թուրքիային և Նիդերլանդներին խուսափել իրադրությունը լարող հռետորաբանությունից:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն մարտի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են Անկարային C400 համալիրների մատակարարման հնարավորությունը:
«Անկախ կառավարման համակարգից` պետությունները վարում են իրենց արտաքին քաղաքականությունը: Կարծում եմ, որ կառավարումը կդառնա արդյունավետ: Կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունն ավելի արագ կզարգանա, քաղաքական կուսակցությունները Սահմանադրությամբ կունենան անխոչընդոտ գործունեության երաշխիքներ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Կանադայի Քվեբեկի նահանգի Մեգոգ քաղաքից ոչ հեռու շուրջ 50 ավտոմոբիլներ են բախվել ձյան սաստիկ տեղումների պատճառով:
ԱՄՆ-ի արեւելյան ափին մարտի 14-ին մոլեգնած ձնաբուքը չորս մարդու կյանք է խլել եւ խախտել միլիոնավոր ամերիկացիների առօրյա կյանքը:
«Վերջերս Իրանի արդյունաբերության նախարարի տեղակալն այդ հարցով Մոսկվայում էր, մոտ օրերս էլ Եվրասիական տնտեսական միության համապատասխան պատվիրակությունը կայցելի Իրան: Մենք շատ մեծ հույսեր ենք կապում, որ մոտակա ամիսներին կավարտենք բանակցությունները, որովհետև մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս Իրանի հետ հարաբերություններին»,- ասաց Գաբրիելյանը:
Հատկանշական է, որ վարչապետն իր այս հայտարարությունը կրկնել էր նաեւ նախօրեին՝ Ավանում նախընտրական հանդիպման ժամանակ: «Այո՛, Հայաստանում նախկինում մուտք էր գործում անորակ, նույնիսկ ոչ թե դիզվառելիք, այլ վառելիք: Այն դիզվառելիքի հետ խառնվելու դեպքում տեխնիկան չէր աշխատեցնում»:
Երեկ վաղ առավոտյան տեղեկություն ստացանք, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում նախօրեին արձանագրված միջադեպը դեռ շարունակություն է ունենալու։ Չի բացառվում, նույնիսկ, որ այն միակը չլինի։ Իսկապես, մի քանի ժամ անց Ջրառատում նոր կրակոցներ հնչեցին և նոր վիրավորներ տեղափոխվեցին հիվանդանոց։
Ոչ ոք իմ հետ այդ առումով չի կարող վիճի: Վերջն էսքան տարի մարզպետ եմ աշխատել, իմ գյուղացու մեջ եմ եղել, ինչո՞ւ հավասարեցնեմ բոլորին: Ես ուզում եմ այդ գործոնը կարևորեմ, ոչ թե ասում եմ՝ մի ընտրեք, կյանքը ապագա երիտասարդներինն է, ինչի մասին է խոսքը: Բայց ես մոտակա այս 5 տարիներին իմ դերակատարությունը շատ տեսնում եմ Ազգային ժողովում:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, յուղոտ պաշտոն է ստացել։ Նա տարիներ շարունակ աշխատում էր ԱԺ-ում՝ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհրդականն էր, այժմ տեղափոխվել է ՊԵԿ և նշանակվել Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ։
«Ընդդեմ Թոխմախի» օպերացիայի շրջանակներում ավելի վաղ ազատվել էին նաև նրա զավակները, որդին՝ Կադաստրի կոմիտեի պետի տեղակալի պաշտոնից, դուստրը՝ մանկապարտեզի տնօրենի:
Էդինբուրգում կայացած մամլո ասուլիսի ընթացքում Շոտլանդիայի առաջնորդ Նիկոլա Սթարջենը դրական է գնահատել Բրեքզիթից հետո շոտլանդացիներին կարծիք արտահայտելու հնարավորության ընձեռումը: Սթարջենը նշել է, որ ինքը չի պատրաստվում անգործության մատնվել այն պարագայում, երբ Բրեքզիթը կարող է վնասել Շոտլանդիայի տնտեսությանն ու Եվրամիության հետ նրա կապերին:
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով Երեւանի թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի շտաբի աշխատողները շրջում են Արաբկիր համայնքի բնակիչների տներն ու նրանց համագործակցություն առաջարկում:
«Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետեւ այդպես կրակելով՝ տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է մյուս կողմը կրակի, ու ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն»,- ասել է Բաբայանը: Նա նաեւ հայտարարել է, որ եթե այսպես շարունակվի, արյունահեղություն է լինելու:
Սեւանի կենտրոնում՝ եկեղեցու մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրված պատգամավոր Կարեն Բոթոյանի ու Սեւանի հացի գործարանի տնօրեն, թեկնածու Աշոտ Ավետիսյանի կողմնակիցների միջեւ: Ականատեսները պատմում են, որ կողմերն իրար հայհոյել են, ծեծել, անգամ բանը հասել է իրար արյունլվիկ անելուն:
Նիդեռլանդների Ձեռնարկչական գործունեության գործակալությունը Հանս վան Մանենին մեկ ամիս է տվել պահանջի կատարման համար:
Մեծ Բրիտանիայում C&T Auctionsի աճուրդին է դրվել Ադոլֆ Հիտլերի անձնական լուսանկարներով ալբոմը: