Իտալական հեղինակավոր La Repubblica պարբերականի 35-ամյա թղթակից Գաբրիել դել Գրանդեն Թուրքիայի Հաթայ նահանգում դեռևս անհայտ պատճառներով ձերբակալվել է:
Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն հայտարարել է, որ «Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի ռուս մասնակցի՝ Յուլյա Սամոյլովայի շուրջ ծավալված սկանդալը կարող է հանգեցնել Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՌ) անդամների կողմից Ուկրաինայի դեմ պատժամիջոցների սահմանման:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բանզրագչ Դելգերմաան (նստավայրը՝ Մոսկվա):
«Սա կոնկրետ իրավիճակի սթափ գնահատում է և անկեղծ խոստովանություն, որ մենք իրոք դժգոհ ենք Երևանում արձանագրած մեր արդյունքներից»:
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Բաղլար շրջանում` ոստիկանության շենքի արհեստանոցում ապրիլի 11-ին որոտացած հզոր պայթյունի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է:
Թե Սիրիայի օդային ռազմաբազային հրթիռային հարված հասցնելուց հետո ինչ քաղաքականություն է ԱՄՆ-ի Սպիտակ տունը որդեգրելու այս ճգնաժամում, դեռեւս պարզ չէ, քանի որ վարչակազմում մի մասը համոզված են, որ ճիշտ է շարունակել ռազմական գործողություններն ընդդեմ Ասադի կառավարության, մյուս մասը՝ վստահ, որ կարեւորը «Դաեշ»-ին ոչնչացնելն է։
Հայ Հեղափոխական Դաշնակցության ղեկավարությունը հանդիպում և բանակցում է ՀՀԿ-ի ղեկավարության հետ` նոր որակով նոր համագործակցության մասին:
2016 թվականին աշխարհում մահապատիժների թիվը 2015 թվականի համեմատությամբ ընկել է 37 տոկոսով:
Չինաստանի Չունցին քաղաքում 80-մետրանոց զբոսուղի են բացել 200 մետր բարձրությամբ կիրճի վրա, տեղեկացնում է Չինաստանի միջազգային ռադիոն (CRI):
Ապրիլի 7-ին Ստոկհոլմում ահաբեկչական գործողության ենթադրյալ կատարողը՝ Ուզբեկստանից 39-ամյա Ռահմաթ Ակիլովը, խոստովանել է իր մեղքը:
«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն ընտրություններից հետո «լռության ուխտ» են արել: Նրանք չեն պատասխանում հեռախոսազանգերին, անգամ Ազգային ժողովում սակավաթիվ ԲՀԿ-ականները հրաժարվում են հարցազրույց տալ:
Ֆրանսիայի նախկին վարչապետ, երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Փարիզը բոլոր ջանքերը կներդնի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտություն թույլ չտալու համար։
168.am-ի հարցին, թե ԱԺ փոխնախագահներից մեկը պարտադիր ընդդիմությունի՞ց պետք է լինի, թե՞ կարող է նաև այլընտրանքից լինել, Շարմազանովը պատասխանեց. «Մենք չունենք այլընտրանք, մենք ունենք ընդդիմություն և իշխանություն:
Դա Դաշնակցությունն է և ՀՀԿ-ն: Դաշնակցությունը 2012-ին ստացել է 86 հազար, հիմա՝ 103 հազար, ՀՀԿ-ն 640 հազարից հասցրել է 700 հազարի: ԲՀԿ-ի ձայները, որպես փող բաժանող կուսակցություն, իջել է մոտ 28 հազարով՝ նախկին ընտրությունների հետ համեմատած, ինչը խոսում է այն մասին, որ կարևոր ազդեցություն է ունեցել վարչական ռեսուրսը:
«Ես մնում եմ նույն գծի վրա: Բայց հիմա վերադասավորումներ կլինեն, ընդդիմադիր դաշտը նույնպես վերադասավորման խնդիր ունի, կարծես թե դեռ հստակություն չկա, թե ինչ է լինելու հետընտրական շրջանում»:
Այսօր Ազգային ժողովի նիստին ներկայացել էին միայն 11 պատգամավորներ:
Ադրբեջանը հիստերիա է բարձրացրել Duty Free-ում ղարաբաղյան օղու հայտնվելու պատճառով:
«Եթե ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն խնդիր ուներ մեծամասնություն կազմելու, այստեղ ընդամենը ընտրակաշառք տալու են (որը, ի դեպ, արդեն քչանալու՝ 5000 դրամ է դառնալու)՝ զուտ մասնակցության խնդիր լուծելու և ցույց տալու Արևմուտքին, որ մրցակցություն կա: Դրա համար նրանք այս անգամ ընտրակաշառք են տալու, ասելու են՝ գնա, ում ուզում ես՝ քվեարկի, մեկ է, իրենք մեծամասնություն են, որովհետև դա միանշանակ է, ապրիլի 2-ը դիագնոզը տվեց»:
Բեռլինի պետական դպրոցի ուսուցչուհուն արգելել են խաչ կրել պարանոցին, ինչի մասին բեռլինյան թերթերին պատմել է տեղի քահանան։
Երևանի ավագանու ընտրություններում նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի «Ժառանգություն» կուսակցությունից հեռացած Զարուհի Փոստանջյանը:
Իսպանիայում ձերբակալված ռուսաստանցի Պյոտր Լեւաշովը կառավարում է Kelihos բոտնետը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը (ԱՆ):
Սիրիան եւ ԿԺԴՀ-ն համատեղ դիմակայում են «խոշոր տերությունների խելահեղ հավակնություններին», որոնք մտադիր են իրենց ենթարկել մյուս երկրներին:
«Անկեղծորեն և ճիշտ առաջնորդելով ցեղասպանության հիշատակման գործը` դուք պետք է հետևեք նախագահ Ռեյգանին, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1981 թվականին, և Էյզենհաուերի վարչակազմին, որը արեց նույնը 1951 թվականին` գործը ներկայացնելով Արդարադատության միջազգային դատարան»:
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան Դե Միստուրան ապրիլի 12-ին Նյու Յորքում Սիրիայի շուրջ կոնսուլտացիաներ կանցկացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ:
Պատգամավորներից մեկը «ընտրակաշառքի շրջանակներում» իր գյուղում ճանապարհ էր կառուցում: Բայց նրա գումարները, հավանաբար, չհերիքեցին ընտրվելու համար, եւ նա ընտրություններից հետո ոչ միայն չշարունակեց շինարարությունը, այլեւ ճանապարհի սկզբում ու վերջում քարեր լցրեց, որ հանկարծ ոչ ոք այդ՝ անգամ կիսաքանդ ճանապարհից չօգտվի:
Պակիստանցի իրավապաշտպան եւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսուֆզայը պաշտոնապես նշանակվել է ՄԱԿ-ի խաղաղության դեսպանորդ: Մալալան, որը 13 տարեկանում վերապրել է իր դեմ զինյալների մահափորձը, կզբաղվի աղջիկների կրթության հարցերով:
Առնվազն 10 մարդ է տուժել Ֆրանսիայի հյուսիսում Դյունկերկի մերձակա փախստականների ճամբարում տեղի ունեցած անկարգությունների պատճառով:
Ամերիկյան New York Times (NYT) թերթը Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Միջազգային ժուռնալիստիկա» անվանակարգում՝ աշխարհում Ռուսաստանի ազդեցության տարածման վերաբերյալ հոդվածաշարի համար, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի արագ արձագանքման ծառայությունները հայտնել են Կալիֆոռնիայի հարավ արեւմուտքի Սան Բեռնարդինո քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության մասին:
Ապրիլի 12-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վարշավա՝ մասնակցելու Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: