![](/banners/BeFunky-design.jpg)
«Գալիս են այն պատգամավորները, որոնք ապրում են միայն իրենց հալալ աշխատավարձով». Նաիրա Զոհրաբյանը` ԱԺ նիստի տապալման մասին
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/Azgayin-Joxov-BHK.jpg)
Այսօր Ազգային ժողովի նիստին ներկայացել էին միայն 11 պատգամավորներ: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ կարելի է եզրակացնել, որ գալիս են այն պատգամավորները, որոնք ապրում են միայն իրենց «հալալ» աշխատավարձով, և ովքեր վստահ են, որ բացակայությունը կարող է ազդել աշխատավարձի վրա:
«Ես կարող եմ իմ խոսափողը ձեզ տրամադրել»,- Զոհրաբյանին առաջարկեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նկատելով, որ պատգամավորների շարքերը գնալով նոսրանում են, Շարմազանովը շնորհակալություն հայտնեց այն պատգամավորներին, որոնք հաջորդ ԱԺ-ում չեն աշխատելու: Ներկաները ծափողջույններով ողջունեցին գործընկերներին: «Եղել են և՛ սուր քննադատություններ, և՛ բանավեճեր, ես անկեղծ շնորհակալ եմ ձեզ»,- ասաց Շարմազանովը: