Բաժիններ՝

ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ. Քլինթոնը ֆավորիտ է ճանաչվել «տատանվող» նահանգներում

Հասարակական հարցման արդյունքները ցույց են տվել, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում մի շարք այսպես կոչված «տատանվող» նահանգներում հաղթանակ կտանի ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը, հայտնում է Los Angeles Times-ը։

Մասնավորապես, կանխատեսվում է, որ Քլինթոնը հաղթանակ կտանի իր մրցակից՝ հանրապետական Դոնալդ Թրամփի նկատմամբ ձայների 5%-ի առավելությամբ Միչիգան, Նյու Մեքսիկո և Փենսիլվանիա նահանգներում։

Ամենաառանցքային «տատանվող» նահանգներից մեկը համարվող Ֆլորիդայում քվեարկության նախօրեին էլեկտորատը նախընտրել է հավասարաչափ կիսվել՝ 45%-ական տոկոս յուրաքանչյուր թեկնածուի օգտին։

Թրամփը, իր հերթին, զգալի առաջ է անցնում Քլինթոնից Այովայում՝ ըստ հարցումների։ Նրա օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 46%-ը, այն դեպքում, երբ Քլինթոնի՝ 39%-ը։

Օհայոյում հարցումները կանխատեսում են նվազագույն՝ 1% տարբերություն՝ մի դեպքում՝ հօգուտ Քլինթոնի, մեկ այլ դեպքում՝ Թրամփի։

Միչիգան, Նյու Մեքսիկո և Փենսիլվանիա նահանգները ներկայացված են 16, 5 և 20 ընտրիչներով համապատասխանաբար, Այովան ու Օհայոն՝ 6 և 18։
Ֆլորիդայում հաղթող թեկնածուն կստանա 29 ընտրիչների ձայները։

Ընդհանուր առմամբ՝ ընտրություններում հաղթանակի համար թեկնածուներից մեկին անհրաժեշտ է հավաքել ընտրիչների նվազագույնը 270 ձայն։
Դիտորդները նշում են, որ նախագահական ընտրություններում հաղթանակի համար

Թրամփին ցանկալի է հաղթել ոչ միայն «հանրապետական» նահանգներում, այլև «տատանվող» նահանգների մեծ մասում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս