«Մի՛ խեղաթյուրեք, լսեք, չափի մեջ գտնվեք, դուք, սուտասան». վեճ ԱԺ-ում

Կառավարության կողմից ԱԺ ներկայացված «Բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման» և կից օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ քվեարկությունից առաջ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ձայնի իրավունք խնդրեց՝ ասելով.

«Օրենքն այն մասին է, որ անկախ ռեգուլյատորը քիթը խոթում է անկախ շինարարության մեջ, որ իր գործը չէ, կառավարության գործն է: Հարգելի՛ պարոն Շարմազանով, 13-րդ հոդվածը վերաբերում է տույժ ու տուգանքին: Վարչապետներից մեկը երեկ ձեզ լրիվ թյուրիմացության մեջ գցեց, դրա համար էլ լույսերն անջատվեցին, նույնիսկ լույսերը չդիմացան: Օրենքն այն մասին է, որ մեկին գցում են քացու տակ, մոտենում ենք, ասում ենք՝ ինչու եք անում, ասում եք՝ գոնե լավ ա, չենք թողնում՝ գլխին չեն խփել»:

Հ. Բագրատյանը նկատի ուներ նախկին վարչապետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին: Վերջինս ի պատասխան հայտարարեց. «Օրենքը ոչ թե ԿԲ-ին, այլ առևտրային բանկին և վարկառուին սահմանում է բոլոր հնարավոր փոխհարաբերությունները կարգավորող նորմեր՝ այդ թվում հնարավորություն տալով վարկառուին օրենքով սահմանված կարգով վաղաժամկետ մարել իր պարտավորությունները»:

«Սուտ է ասում»,- տեղից արձագանքեց Հրանտ Բագրատյանը: Իսկ Խոսրով Հարությունյանը հակադարձեց. «Մի՛ խեղաթյուրեք, լսեք, չափի մեջ գտնվեք, դուք, սուտասան»:

Կարդացեք նաև

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կոռեկտության կոչ արեց. «Պարո՛ն Բագրատյան, մի քիչ չափավոր, հանգիստ, այդպես չի կարելի»:

Տեսանյութեր

Լրահոս