ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Մոջթաբա Խամենեի

ԱՄՆ-ի կողմից պատերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ: Այս մասին իր պաշտոնական տելեգրամյան ալիքում գրել է Իրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից ռազմական հարվածի նոր սպառնալիքը:

«Աշխատանք է տարվել այնպիսի ճակատների բացման ուղղությամբ, որտեղ թշնամին խոցելի կլինի և չի ունենա անհրաժեշտ փորձը։ Եթե ռազմական դրությունը պահպանվի, ապա, ելնելով մեր կողմի շահերից, այդ լրացուցիչ ճակատները կբացվեն»,- նշել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդների խնդրանքով Իրանին հասցվելիք ռազմական հարվածը, որը ծրագրված էր վաղը, հետաձգվել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031