Բաժիններ՝

«Ռաքքան կդառնա թուրքական բանակի հաջորդ թիրախը». Չավուշօղլու

Սիրիայում թուրքական բանակի հաջորդ թիրախը ԴԱԻՇ-ից Էլ-Բաբ քաղաքի ազատագրումից հետո կդառնա ահաբեկիչների մայրաքաղաք Ռաքքան, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։

«Մեր առաջին նպատակը Էլ-Բաբում գործողությունը ավարտելն է։ Մեր զինված ուժերի աջակցությունը վայելող Սիրիայի ազատ բանակի ուժերը զգալի առաջ են շարժվել ու առաջընթաց են գրանցել։ Երկրորդ նպատակը Ռաքքայում գործողությունն է։ Մենք կարող ենք այնտեղ ուղարկել հատուկ նշանակության ուժեր»,- հայտարարել է Չավուշօղլուն Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա հավելել է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում անհրաժեշտ է համագործակցել չափավոր ընդդիմության հետ։

«Նրանց անհրաժեշտ է վստահել, հակառակ դեպքում Սիրիայի ապագայի համար մեծ սխալ կարվի։ Մենք փորձել ենք դա բացատրել, սակայն մեզ չեն լսել։ Մեր պայքարն այդ դեպքում ավելի արդյունավետ կդառնա, և մենք հավատում ենք, որ կկարողանանք Սիրիայում ազատագրել ԴԱԻՇ-ից»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս