Բաժիններ՝

«Եթե ինձ փորձեն ձերբակալել Բաքվի հարցումով, դա չափազանց տխուր փաստ կլինի Ադրբեջանի համար». Եվգենի Սատանովսկի

ՌԴ Մերձավոր Արևելքի անկախ գիտական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Եվգենի Սատանովսկին Rusarminfo-ին տված հարցազրույցում մեկնաբանել է իր հնարավոր ձերբակալությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղ այցի հետ, ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումից հետո։

«Չեմ կարծում, որ եթե ես գնամ Բելառուս, ինձ կկալանավորեն Ադրբեջանի հարցումով։ Եթե ինձ ինչ-որ տեղ փորձեն ձերբակալել Բաքվի հարցումով, դա չափազանց տխուր փաստ կլինի Ադրբեջանի համար։

Այդ հանրապետության ղեկավարությունը, որոշակի պատկերացում ունենալով, թե ինչպես է կառուցված աշխարհը, դժվար թե ռիսկի դիմի նման հիմարություն գործել։
Կա հին ռուսական արտահայտություն, և ես միշտ սովոր եմ վճարել պարտքերս։ Չեմ կարծում, թե Բաքուն կտարվի իմ անձով, որպեսզի ձերբակալի ու «վատություն անի»։

Եթե Ադրբեջանը, որն առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ ունի, որոշի դրանց թիվն ավելացնել ու ինձ ձերբակալելու ռիսկին դիմի, ապա ես, իհարկե, դա անհետևանք չեմ թողնի»,- հայտարարել է Սատանովսկին։

Վերլուծաբանը Լեռնային Ղարաբաղ է այցելել 2016թ. հունիսին ու մի շարք հանդիպումներ է ունեցել ԼՂ պատգամավորների հետ։

Մի քանի օր անց Ադրբեջանի ԱԳՆ-ն նրա անունը ներառել էր իր «անցանկալի անձանց ցուցակում»։ .

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս