Բաժիններ՝

Ռուսաստանում կտրուկ ավելացել է դեպի ԱՄՆ ավիատոմսերի նկատմամբ պահանջարկը. Forbes

Ռուսաստանում 88%-ով ավելացել է ԱՄՆ ավիատոմսերի նկատմամբ պահանջարկը ԱՄՆ նախագահական ընտրություններում նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։

Ընդ որում՝ ողջ աշխարհում նման հարցումների թիվը նվազել է 17%-ով, գրում է Forbes-ը՝ վկայակոչելով վերլուծական Hopper ընկերության հետազոտությանը։

«Ես չեմ կարող ասել, թե ինչն է նման հետաքրքրություն առաջացրել Ռուսաստանում, սակայն այդ աճն ակնհայտորեն դուրս է գալիս ընդհանուր պատկերից, քանի որ որոնողական հարցումների թիվը բազմաթիվ այլ երկրներում նվազել է»,- նշել է Hopper-ի գլխավոր ռազմավար Պատրիկ Սերրին։

Ընդհանուր առմամբ, մեկնաբանելով ԱՄՆ-ում ավիատոմսերի որոնողական հարցումների անկումը, նա նշել է, որ «ստեղծվում է տպավորություն, թե դռները փակվում են և ԱՄՆ-ը այլևս ուրախ չէ հյուրերին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728