Սև ծովում մեկնարկել են ռազմածովային վարժանքներ ՆԱՏՕ-ի վեց երկրի մասնակցությամբ
ՆԱՏՕ-ի վեց երկրի ռազմածովային ուժերի նավաստիներ մասնակցում են Սև ծովում մեկնարկած Opex-26 (Operational Experimentation, գործառնական թեստավորում) միջազգային վարժանքներին՝ ինքնավար ծովային անօդաչուներով։ Այս մասին հայտնել է Ռումինիայի ռազմածովային ուժերի շտաբը։
Միջազգային վարժանքները, որոնց խնդիրն է ծովային անօդաչուների փորձարկումները, տեղի են ունենում մայիսի 18-29 Մանգալիայի ռազմական նավահանգստում և Սև ծովի մի շարք շրջաններում, նշված է հաղորդագրության մեջ։
Վարժանքներին մասնակցում են Բուլղարիան, Կանադան, Պորտուգալիան, Ռումինիան, ԱՄՆ-ն և Թուրքիան, ինչպես նաև ծովային անօդաչուներ արտադրող քաղաքացիական ընկերությունների ներկայացուցիչներ։
«Զորավարժությունների ընթացքում կմշակվի վերջրյա և ստորջրյա անօդաչու համակարգերի կիրառումը, ինչպես նաև կանցկացվեն մարտավարական մանևրներ՝ ուղղված մասնակիցների միջև համագործակցության ամրապնդմանը», – նշված է Ռումինիայի ռազմածովային ուժերի շտաբի հաղորդագրության մեջ:
Ռումինիայի կողմից վարժանքներում գործի են դրված «Գրիգորե Անտիպա» նավը՝ ջրասուզորդներով, «Կապիտան Կոնստանտին Դումիտրեսկու» ականորս նավը և երկու հիդրոգրաֆիկ նավ։



