Բաժիններ՝

Թրամփը «խայտառակություն» է որակել Սենատում դեմոկրատների գործողությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում «խայտառակություն» է որակել իրավիճակը, որի արդյունքում իր վարչակազմի ձևավորումը մինչ օրս չի ավարտվել դեմոկրատների հակազդեցության հետևանքով։

«Խայտառակություն է, որ իմ կաբինետը մինչ օրս ձևավորված չէ։ Ամենաերկար նման ձգձգումը մեր երկրի պատմության մեջ։ Դեմոկրատների օբստրուկցիան»,- գրել է Թրամփն իր միկրոբլոգում։

Երդմնակալությունից հետո ԱՄՆ նախագահը չի հաստատել իր վարչակազմի այնպիսի կարևոր անդամների, ինչպիսիք են ֆինանսների, առևտրի, էներգետիկայի նախարարները, ինչպես նա գլխավոր դատախազին, որը ղեկավարում է երկրի արդարադատության նախարարությունը։

Փետրվարի 8-ի դրությամն Թրամփի վարչակազմի 21 թեկնածուից, որը պահանջում է Սենատի հաստատումը, իրենց պաշտոններում հաստատվել է ընդամենը 6 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս