Բաժիններ՝

ԱՄՆ Սենատը վետո է նախապատրաստում ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման դեմ

Մի խումբ ամերիկացի սենատորներ օրինագիծ են նախապատրաստել, որը թույլ կտա վետո դնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկման վրա, գրում է CNN-ը։

Գործակալության տեղեկություններով՝ օրինագծի նախաձեռնողների թվում կան Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցությունների սենատորներ՝ Լինդսի Գրեմ, Բեն Քարդին, Ջոն Մակքեյն, Մարկո Ռուբիո, Կլեր Մակկասկիլ, Շերոդ Բրաուն։

Փաստաթուղթը Սենատին կներկայացվի արդեն այսօր։ Օրինագծի համաձայն՝ եթե Թրամփի վարչակազմը ցանկանա ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկել, ապա նախ՝ ստիպված կլինի Կոնգրեսին ներկայացնել այս որոշման մանրամասն հիմնավորումը, իսկ հետո դրան պետք է հաջորդի 120-օրյա ժամկետ, որի ընթացքում կոնգրեսականները կորոշեն՝ արդյո՞ք պետք է համաձայնեն նախագահի հետ։

«Ավելի մեծ թվով սենատորներ են երկու կուսակցություններից դեմ հանդես գալիս Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր չեղարկմանը։ 6 սենատորների այդ քայլը վերջին նախազգուշացումն է Կապիտոլիումի բլրից նոր վարչակազմին ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս