Իվանիշվիլիի գաղտնալսված ձայնագրությունները Երևանում են. Գվարամիա. aliq.ge
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գաղտնալսված զրույցների ձայնագրությունները պահվում են Երեւանում: Այս մասին հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան՝ «Արչեվանի» (ընտրություն) հաղորդման ընթացքում ներկայացնալով որոշ բացահայտումներ:
Գվարամիան ասել է, որ ձայնագրությունները գլխավոր դատախազի նախկին տեղակալ Լաշա Նացվլիշվիլին մի քանի միլիոն դոլարի դիմաց հենց իրեն է առաջարկել: Հեռուստաընկերության տնօրենը նաև պատրաստակամություն է հայտնել դատախազությանը փոխանցել ողջ տեղեկատվությունն այն մասին, թե ինչպես է Նացվլիշվիլին նյութերը (լսումները) տեղափոխել Երեւան:
«Երբ Լաշա Նացվլիշվիլին փոխեց իրավիճակը, սկսեց առեւտուր անել իր ձեռքի տակ գտնվող ապօրինի լսումներով: Սրանք այն նյութերն են, որոնք արվել են անօրինական ճանապարհով ու թաքցվել: Հիմա դրանք Երեւանում են: Նացվլիշվիլին անձամբ է ինձասել, որ գաղտնի ձայնագրությունները իր ընկերոջ մոտ են: Ես պատասխանել եմ, որ դրանք ինձ չեն հետաքրքրում, սակայն հետաքրքրում են մամուլին»,-ասել է Գվարամիան՝ միևնույն ժամանակ նկատելով, որ ձայնագրությունները ձեռք բերելու համար այդքան գումար չի ունցել: