Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել է՝ Պեպ Գվարդիոլան հեռանում է «Մանչեսթեր Սիթիից»
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների համաձայն՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ակումբին տեղեկացրել է թիմից այս ամռանը հեռանալու իր որոշման մասին։
Հաղորդվում է, որ որոշումն արդեն կայացվել է, և ակումբը շուտով հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Գվարդիոլան շուտով հրաժեշտ կտա «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներին։
Նաև նշվում է, որ ակումբը որպես գլխավոր մարզչի թեկնածու դիտարկում է Էնցո Մարեսկային։
Հիշեցնենք, որ Գվարդիոլան ինքը երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ խուսափել է պատասխանել իր հեռանալու մասին հարցին:



