
Ամենաբարձր մակարդակով

«Ես համարում եմ, որ Պուշկովի հայտարարությանը պետք է արձագանքի առաջին հերթին՝ քաղաքական էլիտան ամենաբարձր մակարդակով՝ նախագահը, իշխող կուսակցության խմբակցության ղեկավարը, այդ մակարդակի արձագանք պետք է լինի, քանի որ հայտարարությունը հնչել է ՌԴ Պետդումայի Տեղեկատվության քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահի կողմից, ով բավականին լուրջ դիրք ունեցող գործիչ է»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝անդրադառնալով ՌԴ Պետդումայի տեղեկատվության քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովի հայտարարությանը, որ հայ-ռուսական միացյալ զորախումբը խնդիրներ չի ստեղծում Ադրբեջանի համար, ավելին, ըստ նրա, զորախմբի ստեղծումը խելամիտ քայլ է, քանի որ Հայաստանը սահմանակցում է մի երկրի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ է։
Գրիգորյանի գնահատմամբ՝ բավականին վտանգավոր հայտարարություն է հնչել, որը նշանակում է, որ փորձ է արվում Հայաստանին ներքաշել Ռուսաստան-ՆԱՏՕ հակադրության մեջ։ «Մենք ինչո՞ւ պետք է դառնանք այդ գործընթացի մասը, մենք ի՞նչ կապ ունենք»,- ընդգծել է Ստեփան Գրիգորյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: