Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում՝ ԱԶԿ-ի և քրդամետ կուսակցության պատգամավորների միջև
Թուրքիայի խորհրդարանում դեկտեմբերի 12-ին կայացած նիստի ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունների պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
Տեսանյութը Youtube-ում հրապարակել է Cumhuriyet TV-ն։
Վեճն սկսվել է այն ժամանակ, երբ Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը, անդրադառնալով Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչություններին, խորհրդարանի քրդամետ պատգամավորներին մեղադրել է նրանում, որ վերջիններս հրաժարվում են դատապարտել «Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորման անդամների գործողությունները։
Փոխադարձ մեղադրանքներից հետո պատգամավորները անցել են հարցերը բռունցքներով լուծելուն։
https://www.youtube.com/watch?v=mufq4hpYYgs