Բաժիններ՝

Բաղդադի շիական դամբարանի մոտ որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

Բաղդադի շիական դամբարանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 30 մարդու, վիրավորների թիվը մոտ 50 է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ոստիկանության տեղեկություններով՝ նվազագույնը 1 մահապարտ է իրեն պայթեցրել Մուհամմեդ իբն ալ-Հադդի դամբարանի մոտ: Ինչպես հայտնում է ոստիկանությունը, մահապարտի պայթունից հետո դամբարան է ներխուժել մի քանի զինված մարդ և սկսել կրակել ներսում գտնվողների վրա:

Եվս մի մահապարտ իրեն պայթեցրել է դեպքի վայրից հեռանալ շտապող մարդկանց ամբոխում: Երրորդ ահաբեկիչն սպանվել է ոստիկանության կողմից, մինչ կհասցներ գործի դնել պայթուցիկ սարքը:

Հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ դամբարանի մոտ են հավաքվել մարդիկ, որոնք տոնել են մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամիսը:
Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031