«Արցախին բանակցությունների սեղանին բերելը կարծես թե տողատակերում է հայտնվում». Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանը ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև են կազմել:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լ. Ալավերդյանը նշեց, որ իրենք դիմում են ՀՀ իշխանություններին, որպեսզի նրանք հրաժարվեն այն բոլոր հիմքերից, որոնք շրջանառության մեջ են դրված ԼՂՀ հարցի կարգավորման առումով: Ըստ Լ. Ալավերդյանի՝ այդ բոլոր հիմքերում ուղղակի աղավաղվում է Արցախի հարցը:

«Տպավորությունը, որ ստացել ենք, այն է, որ կարծես փորձում են ինչ-որ ձևով ընտելացնել Հայաստանի և Արցախի հասարակությանն այդ տարածքների միջոցով հարցի լուծման դրական արդյունքներին: Լինի 1 կամ 7 շրջան, բռնակցել Ադրբեջանին, ամենասխալ քաղաքականությունն է առնվազն այս ժամանակահատվածում»,- նշեց Լ. Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ կարծես թե Արցախին բանակցությունների սեղանին բերելը տողատակերում է հայտնվում. «Հայաստանը պնդում է, որ գործիքներ պետք է դրվեն, թե ով է սկսում այդ հրադադարը, իսկ Ադրբեջանն ասում է՝ պետք է լուծվի խնդիրը՝ իրեն բռնակցելով շրջանները: Այստեղ մենք պահանջում ենք, որ իշխանությունները ոչ թե պահանջեն, այլ անեն ամեն ինչ, որ Արցախը դառնա այդ գործընթացի լիարժեք կողմը»:

Կարդացեք նաև

Լ. Ալավերդյանը նկատեց, որ արդեն մի քանի օր է՝ շրջանառության մեջ է դրված մի թեզ, որ, եթե «մենք տեսնում ենք, որ իշխանությունները պատրաստ չեն լիարժեք պահպանել մեր ինքնիշխանությունը, ապա ժողովուրդը հստակ դա կանի»:

«Անշուշտ դյուրին է, որ ժողովուրդն իշխանության ղեկավարությամբ դա անի, բայց եթե իշխանությունը դա չի անում, պետք է անեն ժողովրդի այն սուբյեկտները, որոնք ունակ են ու պատրաստ են դա անել»,- նշեց բանախոսը:

Ըստ Լ. Ալավերդյանի՝ հաջորդ քայլը լինելու է միջազգային հանրությանը դիմելը, որ մինչ որևէ հանդիպում կամ բանակցություն կազմակերպելը, պատասխանատվության հրավիրվի Ադրբեջանը՝ իր բոլոր հանցագործությունների համար:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս