Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անթալիայում ընդունել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Նախագահ Սաուլի Վեյնեյմյո Նիինիստյոյին Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի առթիվ:
Գերմանիայի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին շարունակում են արգելել հանդիպել Թուրքիայում կալանքի տակ գտնվող գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելի հետ:
Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները Իրաքի հյուսիսում նոր հարվածներ են հասցրել Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին:
Ըստ Gallup-ի մարտի 6-ի հարցումների՝ ՀՅԴ-ն ուներ 3,9 տոկոս վարկանիշ, իսկ երեկ այդ կազմակերպությունը Դաշնակցության ցուցանիշը բարձրացրել էր 4,8 տոկոսի: Իշխանությունն ուզում է նման կանխատեսումներով տմարադրվածություն ստեղծել, որ ՀՅԴ-ն կհաղթահարի նվազագույն շեմը, իսկ ինքը վարչական լծակներով դա կապահովի։
«Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունը և այս օրերին կալանավայրում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամները հայտարարություն են տարածել՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին և ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ կոչ անելով աշխարհազոր ստեղծել և ընդվզում սկսել:
Պարզվում է՝ «Իգլան» Հայաստան տեղափոխած խմբին հայտնի է եղել, որ Սերժ Սարգսյանը տևական ժամանակ Հայաստանի տարբեր բնակավայրեր է տեղաշարժվում բացառապես ուղղաթիռով:
Սյունիքից վերադառնալիս Գագիկ Ծառուկյանն օրերս չնախատեսված կանգառ է արել Արարատի մարզի Սուրենավան գյուղում։ Գյուղացիները փակել են միջպետական ճանապարհն ու Ծառուկյանին ներկայացրել իրենց խնդիրները։
Երաժիշտը 91 տարեկան էր:
Եթե նախկինում առաջատարը «Ծառուկյան» դաշինքն էր, ապա այժմ ՀՀԿ-ն առաջ է անցել նրանից։ Մյուս ուժերի դիրքերում որևէ փոփոխություն չի եղել։
«Իմ խորին համոզմամբ՝ դա ուղղակիորեն չի կարող կապվել նախընտրական փուլի հետ»,- նշեց Դ. Հարությունյանը, ով Ս. Բաբայանի ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում:
«Մենք անզոր ենք փոխել անցյալը, սակայն արվեստն օգնում է մեզ հիշել այն: Դա հատկապես կարեւոր է, երբ Հայոց ցեղասպանությունը նույնիսկ հարցականի տակ է դրվում», – ասում է կոնգրեսական Ջուդի Չուն, ում համոզմամբ, ֆիլմի կրթական ու պատմական արժեքը հսկայական է: Նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբում զգալի դերակատարություն ունեցած քաղաքական ստրատեգ Քիթ Նահիգյանի մոտ «Խոստումը» ֆիլմը անցյալի հիշողություններ է արթնացրել.
Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր անդրադարձել է Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ ընդգծելով՝ իրավապահ մարմինները պետք է թափանցիկ աշխատեն, որպեսզի ընտրողները վստահ լինեն, որ ձերբակալության հիմքում քաղաքական նպատակ չկա:
Անցած օրվա ընթացքում Եմենի հարավում կառավարական ուժերի և հոուսիթների միջև բախումների հետևանքով մահացել է առնվազն 20 մարդ:
ԵԱՏՄ անդամ երկրների կապի ոլորտի նախարարների աշխատանքը կայանում է նրանում, որպեսզի նյութական բեռներից բացի, որոնք ներկայումս առանց մաքսային պատնեշների սահմաններ են անցնում, ստեղծեն նմանատիպ պայմաններ նաև թվային դաշտում:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հերքել է Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռուսական ռազմական շարասյան անցնելու մասին լուրերը:
«Բավականին հետաքրքիր է զարգանում նախընտրական արշավը, թեպետ ընտրությունների արդյունքները քիչ թե շատ պարզ են, բայց այն բավականին մրցակցային է։ Մենք տեսնում ենք ինչ-որ բախումներ, մեծ մրցակցություն, տարբեր անհաճո խոսքեր, և այսինքն՝ նախընտրական պայքարը բավականին կենդանի է անցնում։ Հիմնական պայքարն ընդդիմադիր դաշտում ընթանում է հիմնականում խորհրդարան մտնելու համար, քանի որ տեղերը քիչ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախընտրական քարոզարշավին նման գնահատական տվեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ երկրների խորհուրդը (GRECO) արդեն մի քանի տարի է Ադրբեջանին առաջարկում է բացահայտել երկրի պատգամավորների, պաշտոնյաների, դատավորների, դատախազների և այլ պաշտոնատար անձանց եկամուտների և ունեցվածքի մասին հայտարարագրերը, սակայն առաջարկը չի կատարվում:
Եղիազարյանի խոսքով՝ Վահան Շիրխանյանին էլ հիվանդ վիճակում տանում են հարցաքննության ու ինչ-որ բաներ գրել տալիս. «Մենակ Աստված գիտի՝ եսիմ ում վրա եք ցուցմունք վերցնում էդ հիվանդ մարդուց։ Էդ մարդուն մահամերձ վիճակում պահում եք, որ «Հաց բերողի» օրը գցեք։ Ինչի՞ հասաք։ Հիմա էլ Սամվել Բաբայանի հերթն է հասել»։
Հայաստանի հանրապետական կուսակցության համար դատաիրավական համակարգը չափազանց կարևոր է:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային տարբեր խնդիրների շուրջ։
«Դուք ժողովուրդ եք, դուք եք որոշում։ Քանի՞ երես կարող է մարդ ունենալ, ինչպե՞ս կարող է իրեն թույլ տալ այսօր մի բան ասել, վեց ամիս հետո՝ լրիվ հակառակը: Ինչպե՞ս կարող է կուսակցությունն իրեն թույլ տալ հարյուր տոկոսանոց սուտ խոստումներ տալ ու հետո նայել ձեր աչքերին»:
Նրա խոսքով` երկիրը ճիշտ զարգանալու համար մեր զինվորական հրամանատարներն իրենց գործն արել են, պետք է քաղաքացիական հրամանատարներն իրենց գործը կատարեն. «Մի բան հստակ է` մեր քաղաքացիական հրամանատարներն ունեն զինվորական հրամանատարների հանդեպ պարտք, որը փոխհատուցել է պետք»։
Ձայնագրությունների զգալի մասի մանրակրկիտ ուսումնասիրությունը որևէ հիմք չի տալիս պնդելու, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի խախտում:
«Անձերն են փոխում համակարգեր, բայց ես այսօր իրականում շատ կցանկանամ, որ տարիներ անց քաղաքացիները դժվարանան հիշել` ով է վարչապետը, համայնքապետը, քաղաքապետը։ Դա ցույց կտա, որ կառավարման համակարգը կայացել է։ Ես ինձ համարում եմ ոչ վատ կառավարիչ, կան կամպանիաներ, որ զրոյից եմ ստեղծել ու դրա համար շատ հպարտ եմ»:
«Ես չեմ հիշում մի վախտ, որ ձեր մեծամասնականով ընտրված պատգամավորը լինի ձեր կողքին ու ձեզ հետ քայլի: Այժմ ձեր բախտը բերել է, որ գալիս է մի թեկնածու, որը տարին 12 ամիս քայլում է մարդկանց կողքով, իրականացնում ծրագրեր ու ստեղծում ավանդույթներ: Ամենալավ թեկնածուն, ինքներդ կհամոզվեք, որ Սամվել Ալեքսանյանն է, որը երբեք սուտ խոստումներ չի տվել»:
Հայաստանը, նրա խոսքով, ԵՏՄ անդամ միակ երկիրն է, որը միացել է ԵՄ-ի GSP+ համակարգին, որը հսկայական արտոնություններ է տրամադրում Հայաստանին։ Նրա գնահատմամբ՝ սա հնարավորություն էր Հայաստանի համար, և իրենց գնահատականով՝ այս համակարգից հնարավոր չեղավ լիարժեք ձևով օգտվել, իսկ սա Հայաստանի այդ կամրջի գաղափարի հնարավորություններից մեկն էր։
«Կոչ եմ անում քվեարկել մեր օգտին և վստահաբար պահանջել մեզանից մեր վաղվա օրը։ Մեր ռեյտինգային թեկնածուները ներկայացնում են մեր ծրագրերը, նրանք ունեն անցած ճանապարհ։ Եկել է ժամանակը ևս մեկ անգամ վստահելու մեր փորձառու թիմին»:
«Գիտենք ՌԴ խանդը տարածաշրջանի հանդեպ, գիտենք՝ ինչով է հղի ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելը, շատ լավ պատկերացնում ենք, թե ինչ գին կարող ենք վճարել, և ես կարծում եմ, որ այն, որ այսօր նախաստորագրվում է, խոսում է այն մասին, որ ՀՀ-ին հնարավորություն է տրված Եվրոպայի հետ զարգացնել հարաբերությունները, խորացնել։ Ինչ վերաբերում է տնտեսական բաղադրիչի այս կամ այն էլեմենտի պակաս լինելուն, ապա ես հավատացած եմ՝ այն օրը, երբ Հայաստանի «Երազ» գործարանը արտադրի «Մերսեդես», հաստատ համոզված եղեք, Եվրոպայում այն տեղ կգտնի, և որևէ խոչընդոտ դրա համար չի լինի»։
Հիմա մենք պատերազմական ժամանակում ենք, ու պատերազմի ժամանակ այդպիսի քայլերը, իմ կարծիքով․․․ չի կարելի այդպիսի հարցեր դնել՝ պետությունը պետք է փոխվի, սրանք պետք է հեռանան: Քաոս կլինի․․․ Հիմա մարտական գործողություն է գնում առաջին գծում, մենք մարդիկ ենք կորցնում: