
Ի՞նչ ընդվզման կոչ են արել «Սասնա ծռեր»-ը, և ինչ կապ ունի այն Սամվել Բաբայանի ձերբակալման հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունը և այս օրերին կալանավայրում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամները հայտարարություն են տարածել՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին և ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ կոչ անելով աշխարհազոր ստեղծել և ընդվզում սկսել:
Հատկանշական է այն փաստը, որ այս քայլին նրանք գնացել են ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ժողովրդական ընդվզման մասին է խոսքը: Խոսք չկա զենքի մասին, բայց դա մարդու տարրական իրավունք է, երբ իր դեմ զենք են օգտագործում, ինքնապաշտպանությունը տարրական իրավունք է, բայց այդ կոչի մեջ զենքով ընդվզման մասին խոսք չկա»: Միաժամանակ նա հայտարարել է, թե իրենց կոչը կապված է ոչ թե Բաբայանի ձերբակալության, այլ ընդհանուր իրավիճակի հետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։