Բաժիններ՝

Մահացել է ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան Եսայանը

64 տարեկանում մահացել է ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան Եսայանը։ 168․am-ի տեղեկություններով, Եսայանի մահվան պատճառը սրտի կաթվածն է։

Տիգրան Եսայանը ծնվել է 1962թ. սեպտեմբերի 1-ին, Երևան քաղաքում:

1984թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Օմսկի միլիցիայի բարձրագույն դպրոցը, իրավաբանական գիտությունների թեկնածու, 2016 թվականից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնի դոկտորանտ:

ՆԳՆ համակարգում ծառայության է անցել 1979թ. նոյեմբերից և նշանակվել Քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 6 ուղղիչ աշխատանքային հիմնարկության հատուկ մասի տեսուչի պաշտոնին, ապա՝

1980-1984 ԽՍՀՄ ՆԳՆ Օմսկի միլիցիայի բարձրագույն դպրոցի ունկնդիր

1984-1990 Երևանի Սպանդարյանի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, թմրամոլության դեմ պայքարի գծով օպերլիազոր, անչափահասների գործերով ավագ օպերլիազոր

1990-1991 Երևանի ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր

1991-1993 Երևանի ՆԳ վարչության Խորհրդային ՆԳ բաժնի Քանաքեռի միլիցիայի բաժանմունքի պետ

1993-1994 Էջմիածնի ՆԳ բաժնի պետ

1994-1995 Երևանի ՆԳ վարչության Շենգավիթի ՆԳ բաժնի պետ

1995-1996 Երևանի ՆԳ վարչության Խորհրդային ՆԳ բաժնի պետ

1996-1998 Արմավիրի մարզային ՆԳ վարչության պետ

1998-2000 Տրանսպորտային ՆԳ վարչության պետ

2000-2002 Արարատի մարզային ՆԳ վարչության պետ

2002-2008 Տրանսպորտային ՆԳ վարչության պետ

2008-2011 Արմավիրի մարզային վարչության պետ

2011-2012 Գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում

2012-2019 ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի 1-ին տեղակալ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019թ. նոյեմբերի 27-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:

2020 թվականի օգոստոսի 10-ին ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնինից։

Պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով, այդ թվում ՀՀ Նախագահի 10.04.2010թ. հրամանագրով՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով և ՀՀ ոստիկանության պետի 16.04.2003թ. հրամանով շնորհվել է «ՀՀ ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչումը:

«Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագրի գլխավոր խմբագիրն է: Մի շարք գիտական ձեռնարկների և հոդվածների հեղինակ է: ՌԴ մի շարք գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ է:

Տիգրան Եսայանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 27-ին, ժամը՝ 17։00-ից Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս