Բաժիններ՝

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 26-28-ն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ծրագրված են Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներ:

Հունվարի 28-ին Արարատ Միրզոյանը ելույթով հանդես կգա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, որը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ:

Այցի օրակարգում են նաև երկկողմ հանդիպումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս