Իրանի պաշտպանական համագործակցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ կշարունակվի. Իրանի ԱԳՆ

Իրանի համագործակցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ պաշտպանության ոլորտում «կշարունակվի ամբողջ ուժով»: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Իրանի հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ վաղեմի պատմություն ունեն և հիմնված են փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա: Այդ շփումներն ու խորհրդակցությունները կշարունակվեն ամբողջ ուժով: Մեր պաշտպանական համագործակցությունն այդ երկու երկրների հետ նաև ունի երկար պատմություն և սահմանված է ռազմավարական և երկարաժամկետ համաձայնագրերի շրջանակներում», – ընդգծել է նա ամենշաբաթյա մամուլի ասուլիսում:

Տեսանյութեր

Լրահոս