Բաժիններ՝

ՀՀ Ներքին գործերի նախարարության վարչական շենքի դիմաց առաջացած փոսերը պատուհաս են դարձել վարորդների համար

Արդեն մի քանի օր է՝ Երևանում՝ Չարենցի փողոցում, ՀՀ Ներքին գործերի նախարարության վարչական շենքի դիմաց առաջացած 2 փոսերը պատուհաս են դարձել վարորդների համար։

Shamshyan.com-ի տեղեկություններով, փոսերը ոչ միայն պատուհաս, այլ նաև պատճառ են դառնում, որ շատ վարորդներ անկախ իրենց կամքից խախտեն ճանապարհային երթևեկության կանոնները՝ փոսը շրջանցելու համար, երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյուս վարորդների համար։

Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի և կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի գլխավորությամբ, արդյոք տեղյա՞կ են, որ ոստիկանության վարչական շենքի մոտ այդ փոսերը պետք է օր առաջ գոնե ասֆալտով փակեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031