«Եթե մեր հայրենասեր տղերքը պատանդ են վերցնում, աշխարհում իրենք տեռորիստ են համարվում». Նիկոլայ Ծատուրյան

«Այս վրեժի ու ցասման ժամանակ ոչ մի բան չի լուծվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը՝ խոսելով վերջին երկու շաբաթվա հայաստանյան իրադարձությունների մասին:

Ըստ նրա՝ իշխանությունները պետք է մտնեն ժողովրդի հետ դիալոգի մեջ, «հիմա այդ դիալոգը չկա»:

Խոսելով «Սասնա ծռեր» խմբի մասին՝ Ն. Ծատուրյանն ասաց. «Եթե մեր հայրենասեր տղերքը պատանդ են վերցնում, աշխարհում իրենք տեռորիստ են համարվում, էլ չեմ ասում, որ, երբ բժիշկներին վերցրեցին, արդեն դու տեռորիստ ես, պետք է շատ լավ մտածվի, իսկ ինչո՞ւ չհավաքեն աշխարհի հայությանը, մի հատ նստեն, խոսեն՝ ոնց փրկեն մեր Հայաստան երկիրը: Սա ավելի կարևոր է, քան այդ բոլոր բացականչությունները, դրանցով ոչինչ չի լուծվում»:

Տեսանյութը՝ այստեղ.

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031