ԲՀԿ-ում լուրջ անհանգստացած են Նապոլեոն Ազիզյանի հայտարարություններից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլում մի քանի օր է տեղեկություններ են տարածվում, որ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը ԱԺ-ում չի լինի, իսկ նրան կփոխարինի նույն դաշինքի պատգամավորության թեկնածու Վահե Էնֆիաջյանը, ով զգալիորեն զիջում է իր հավաքած ձայներով:

Տեղեկություններ տարածվեցին նաև, որ Ազիզյանը հրաժարվել է մանդատից և արդեն իսկ դիմում է ներկայացրել: Նապոլեոն Ազիզյանը լրագրողներին հայտարարել է, որ ինքը ոչ մի դիմում չի գրել, որևէ բանից տեղյակ չէ, և եթե նման բան էլ արվել է, ապա «դա քրեական հանցագործություն է»: ԲՀԿ-ում լուրջ անհանգստացած են Ազիզյանի հայտարարություններից, քանի որ իրականում մանդատից հրաժարվելու դիմումներ բոլորին է պարտադրվել, այդ թվում և Նապոլեոն Ազիզյանին:

Մեր տրամադրության տակ է հայտնվել Ազիզյանի կողմից Կենտրոնի նոտարական բաժնում հաստատված ինքնաբացարկի դիմումը, որը նա և «Ծառուկյան» դաշինքի ցուցակով առաջադրված բոլոր թեկնածուները գրել են մինչև ցուցակում տեղ գտնելը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930