
Նախընտրական փողերի հետընտրական «բազարներ». բիզնես են խլել, նվիրած մեքենան հետ վերցրել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ռեյտինգայինով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուները, ովքեր գումար են տվել համայնքների ղեկավարներին՝ գյուղապետեր, քաղաքապետեր, մարզպետներ, և ակնկալել են իքս քանակի ձայն ու խաբվել են, այժմ հետ են պահանջում տվածը։ Սակայն փողերը բաժանվել են կամ ծախսվել։
Մենք տեղեկացանք, որ թեկնածուներից մեկը հետ է վերցրել մարզպետին նվիրած մեքենան, խոստումը չկատարած համայնքապետի անունով վարկ է վերցրել, որը պետք է համայնքապետը փակի։ Երրորդի բիզնեսն է խլել, բայց խոստացել է հետ տալ, եթե իր տված գումարը հետ բերի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։