Բաժիններ՝

«ԵՄ-­ին Թուրքիայի անդամակցության մասին խոսք լինել չի կարող». Սեբաստիան Կուրց

Բրյուսելին անհրաժեշտ է մշտական շփում ունենալ Թուրքիայի հետ, բայց ԵՄ­-ին այդ երկրի
անդամակցության մասին խոսք լինել չի կարող: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:

Նա ընդգծել է, որ Թուրքիայում հանրաքվեի անցկացումը ԵՄ-ում շատերի համար դարձել է Անկարայի կողմից «կարմիր գծի հատում» եւ այն բանի ազդանշան, որ Թուրքիան շարունակում է հեռանալ Եվրոպայից:

«Մեզ անհրաժեշտ է մշտական շփում ունենալ Թուրքիայի հետ, մեզ հարկավոր են բանակցությունների կապուղիներ, բայց անդամակցության մասին խոսք լինել չի կարող»,­-ասել է Կուրցը՝ ժամանելով Մալթա՝ մասնակցելու ԵՄ-­ի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Նա նաեւ նշել է օտարերկրյա լրագրողներին ձերբակալելու եւ ընդդիմության վրա ճնշում գործադրելու անթույլատրելիությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս