Իրանը կմիանա նավթի հանույթի կրճատման համաձայնագրի երկարացման վերաբերյալ ՕՊԷՔ-ի ցանկացած որոշման:
«Թեկնածուներն այնպես են ընտրվում, որ շատ դեպքերում թվում է, թե «Գինդ» թերթից հայտարարությամբ նախարարներ են եկել և աշխատում։ Չկա ընդհանուր վեկտոր, թե ուր է գնում այդ թիմը։ Ի վերջո, Հայաստանը 7-10 տարի հետո ինչպիսի՞ երկիր պետք է լինի»։
Ռազմական ռումբերի վնասազերծման խումբն այս պահին անգլիական Թրաֆորդի քոլեջի մոտ է:
Մայիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք։
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ, Գերմանիայի Հայ թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը տասն օրվա ընթացքում կժամանի Ստամբուլ:
«Հիմա արդեն զգացվում է, որ «Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր դերը, որն իրեն գուցե վերապահվում էր այդ սխեմայում, այդ դաշինքի ցուցակում առկա պատգամավորները ցանկություն էլ չունեն գոնե այլընտրանքի կարգավիճակով հանդես գալ։ Սա նշանակում է, որ ընդդիմադիր բևեռի առումով Սերժ Սարգսյանը խնդիր ունի այլ ուժերին ակտիվացնելու առումով: «Ելքը» կփորձի տեղավորվել այդ խաղի կանոնների մեջ: Կփորձի տեղավորվել այն սխեմայի մեջ, որը կփորձեն ձևավորել: Սխեմայի մեջ կզբաղեցնի ընդդիմադիրի դերը»։
Համայն Վրաստանի կաթողիկոսպատրիարք Իլյա Երկրորդի գահակալության 40-ամյակի կապակցությամբ ծրագրված հանդիսավոր միջոցառումները չեղյալ են հայտարարված:
«Մենք ԵՄ-ի հետ հարաբերություններ խզելու խնդիր չունենք, սակայն ԵՄ-ն պետք է կատարի իրեն բաժին հասնող պարտականությունները: ԵՄ-ն չի կարող Թուրքիային իր դռների առջև կանգնած մուրացկանի պես վերաբերվել, դրա իրավունքն անգամ չունի: ԵՄ-ն ցանկանում է, որ Թուրքիան ինքը հեռանա: Սակայն մենք էլ ասում ենք. «եթե նման մտադրություն ունեք, ապա որոշումը դուք կայացրեք և ձեր գործը մի բարդացրեք»: ԵՄ-ն մեզ համար անփոխարինելի չէ»:
Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ օգտագործվել է նույն պայթանյութը, ինչ եւ 2015 թվականին Փարիզում եւ 2016 թվականին Բրյուսելում կատարված գրոհների ընթացքում:
Թուրքիայի Դողուբայազետ (Բայազետ) գավառում գտնվող Թոնդրակ լեռան շրջանում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները հարձակում են գործել թուրքական զինված ուժերի ներկայացուցիչների վրա:
«Սերժ Սարգսյանն ամեն ինչով բավարարում է Պուտինին։ Եթե նա ինչ-որ պատճառով չդառնա վարչապետ, ապա կարող է դառնալ շատ լայն լիազորություններով օժտված Անվտանգության խորհրդի քարտուղար և դրա միջոցով վերահսկել կառավարությանը, վարչապետին։ Նախագահն իր քայլերն իրականացնում է, հաջողություն կունենա՞, թե՞ ոչ, չեմ կարող ասել»։
Հայաստանի առանցքային գյուղատնտեսական կենտրոն հանդիսացող Արարատյան դաշտում, առավել քան երկրի որևէ այլ վայրում, արդիական է ստորգետնյա ջրերի գերսպառման խնդիրը:
Windows գործառական համակարգով համակարգիչների վրա վերջերս իրականացված համատարած կիբեռգրոհը՝ WannaCry վիրուսի օգտագործմամբ, հանգեցրել է վնասի, որի չափը գերազանցել է 1 միլիարդ դոլարը:
Մեծ Բրիտանիան դադարեցրել է ԱՄՆ-ին տեղեկատվություն տրամադրել Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության հետաքննության վերաբերյալ:
Մանչեսթրում ահաբեկչական գործողություն կատարած Սալման Աբեդին առնվազն երկու անգամ եղել է Գերմանիայում, առաջին անգամ՝ 2015 թվականին, նա Սիրիայից Մեծ Բրիտանիա է վերադարձել Մայնի Ֆրանկֆուրտով (Հեսսենի երկրամաս):
«Ներկայում մենք ՄԱԿ-ի հետ համատեղ մշակում ենք այն գործնական հարցերը, որոնք կապված են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմերի օգտագործման իրավական ձեւակերպման հետ»,- ասել է Խաչատուրովը:
«Պարոն Բոթոյան մենք մարզպետներից ակնկալում ենք 2017թ. համակարգված որոշակի փոփոխություններ աշխատանքի ոճի մեջ, հաշվետվության մեջ և այլն: Այդ իսկ պատճառով Ձեզ հաջողություն ենք մաղթում»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Մանչեսթրի ենթադրյալ մահապարտահաբեկիչ Սալման Աբեդիի կրտսեր եղբայրը գիտեր պատրաստվող ահաբեկչական գործողության մասին, բայց չի իմացել, թե դա երբ եւ որտեղ կարող է տեղի ունենալ:
Թուրքիայի զինված ուժերը Շըրնաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ գործողությունների շրջանակում նոր կորուստներ են գրանցել:
«Թուրքմենստանը շահագրգռված է մասնավորապես ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման հայաստանյան փորձի կիրառմամբ։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել ինչպես սարքավորումների մատակարարման, այնպես էլ գազալցակայանների կառուցման և շահագործման փորձի տեղայանացման հետ կապված բոլոր հարցերում»,- ասել է Հայկ Հարությունյանը։
Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները եւս երկու մարդու են բերման ենթարկել մայիսի 22-ին Մանչեսթրում կատարված ահաբեկչության հետաքննության շրջանակներում:
«Չեմ կարծում, որ մոտակա ժամանակներս պետք է սպասել ինչ-որ ռադիկալ փոփոխություններ բանակցային գործընթացում։ Արցախը գտնվում է խոշոր գերտերությունների հետաքրքրությունների աշխարհագրական կենտրոնում»։
Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանն առաջին անգամ կայցելի Ստամբուլում բանտարկված գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն անդրադարձել է գերմանացի պատգամավորների կողմից Թուրքիա կատարելիք այցը վերջին պահին չեղարկելուն՝ Թուրքիային մեղադրելով պատգամավորների նկատմամբ «մուտքի արգելք» կիրառելու մեջ:
Բրազիլիայի մայրաքաղաքում զանգվածային բողոքներն ու անկարգություններն ավարտվել են 49 մարդու վիրավորվելով, եւս յոթը ձերբակալվել են, ինչի մասին հայտնել է Folha de Sao Paulo պորտալը։
ՆԱՏՕ-ն ողջունում է Ռուսաստանի հետ դաշինքի երկրների բարձր մակարդակի երկկողմ շփումները:
Բանգկոկի բանուկ փողոցների մի մասն այսօր առավոտյան ջրասուզվել են հորդառատ անձրեւի պատճառով, որը տեղացել է ողջ գիշերը:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները պայթուցիկ սարքերի պատրաստման յուրատեսակ արհեստանոց են հայտնաբերել մանչեսթրցի ենթադրյալ մահապարտահաբեկիչ Սալման Աբեդիի տանը, ինչի մասին հայտնել է Միացյալ Նահանգների ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ։
Բրյուսելում բացվում է ՆԱՏՕ-ի՝ վերջին տասնամյակի ընթացքում ամենակարճատեւ գագաթնաժողովը: Այն կետեւի մոտավորապես 9 ժամ, ընդ որում ժամանակի մեծ մասը նվիրված կլինի հանդիսավոր տարբեր միջոցառումների, ներառյալ դաշինքի նոր կենտրոնակայանի եւ երկու հուշահմալիրների բացումը:
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ տուժածների թվում էր նաեւ ապրիլյան պատերազմում դաժան սպանված Քյարամ Սլոյանի հարազատը, ազգությամբ եզդի Լյուսի Ուսոյանը, ով ցույցի մյուս մասնակիցների հետ միասին հարձակման էր ենթարկվել: