Բաժիններ՝

Իրանը կմիանա նավթային գործարքի երկարացման վերաբերյալ ՕՊԷՔ-­ի ցանկացած որոշման

Իրանը կմիանա նավթի հանույթի կրճատման համաձայնագրի երկարացման վերաբերյալ ՕՊԷՔ-­ի ցանկացած որոշման: Այդ մասինլրագրողներին ասել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:

«Մենք խնդիր չունենք երկարացման երեք տարբերակներից որեւէ մեկի հետ, լինի դա վեց, ինը կամ 12 ամսով»,­-նշել է նա:

Զանգանեն նաեւ հայտնել է, որ Իրանը շահագրգռված է տարածաշրջանից դուրս իր նավթի մատակարարումների դիվերսիֆիկացմամբ:

«Մեր քաղաքականությունն ուղղված է նավթի արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը: Մենք չենք ցանկանում հույսը դնել Ասիայի երկու­ երեք երկրներում նավթի իրացման վրա, ինչպես դա եղել է նախկինում, այլ ձգտում ենք գնորդների բազմազանության»,­-ընդգծել է Զանգանեն՝ մեկնաբանելով ասիական շուկայում Իրանի բաժնի նվազումը եւ նրա բաժնի ավելացումը եվրոպականում:

Զանգանեի կարծիքով՝ բարել նավթի դիմաց 55­-60 դոլար գնի մակարդակը օպտիմալ է ՕՊԷՔ-­ի համար:

«ՕՊԷՔ-ի բոլոր անդամների համար, ինչպես ես եմ հասկանում, բարելի դիմաց 55, առավելագույնը 60 դոլարի սահմաններում գնի մակարդակն օպտիմալ է ՕՊԷՔ-­ի համար»,­-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ­-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս