Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշել է Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությանը հնարավորություն տալ առանց էական փոփոխությունների շարունակել աշխատանքը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում ՆԱՏՕ-ի նոր շտաբբնակարանում շրջայցի ժամանակ, որը կազմակերպել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, կտրուկ հրել է իր դիմաց կանգնած Մոնտենեգրոյի վարչապետ Դուշկո Մարկովիչին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան:
ԱՄՀ-ի զեկույցի համաձայն՝ աճել են նաև Ռուսաստանի և Ղազախստանի, Արգենտինայի ոսկու պաշարները: Ռուսաստանի դեպքում այդ աճը կազմել է 7.2 տոննա, իսկ ընդհանուր պաշարների ծավալը՝ 1687.3 տոննա:
Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի տեխնիկական և իրավական մշակումների աշխատանքները լիարժեքորեն ընթացքի մեջ են: Մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
«ԵՏՄ-ն շարունակում է մնալ տնտեսական համագործակցության ֆորմատ, իհարկե, այն ունի քաղաքական բաղադրիչներ, բայց իր դերն այդքան էլ առաջնահերթ չէ այդ առումով»։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է թիվ 354 բանաձևը, որով դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության և քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար:
«Կարծում ենք, որ հողն առանձնակի նշանակություն ունի: Վրաստանը փոքր երկիր է և գյուղատնտեսական նշանակության հողերը պետք է տրվեն վրացիներին՝ բացառությամբ հատուկ դեպքերի»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին ամերիկացի ուսանողների առջեւ իր ելույթի ընթացքում նրանց խորհուրդ է տվել սովորել ռուսաց լեզուն:
Անգլիայի Մանչեսթեր քաղաքում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչ Սալման Աբեդին Մեծ Բրիտանիա է մեկնել Թուրքիայից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին առնչվող հարցեր և պայմանավորվել ամրապնդել դաշնակցային հարաբերությունները պաշտոնական Վաշինգտոնի և Փարիզի միջև:
Հունաստանի նախկին վարչապետ Լուկաս Պապադիմոսը և նրա ավտոմեքենայի վարորդը պայթյունից հետևանքով վնասվածքներ են ստացել:
Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ավելի քան կեսը կարծում է, որ երկրում ապրող էթնիկ փոքրամասնություններն սպառնալիք են իրենց պետության համար:
Մեր հարցին՝ այս գործընթացներում որո՞նք պետք է լինեն Հայաստանի՝ որպես պետության անելիքները, նա այսպես պատասխանեց. «Նախ, առաջին հերթին՝ աչալրջորեն հետևել այս գործընթացներին, անհրաժեշտության դեպքում իրականացնել համապատասխան քայլեր»:
Մայիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը ՌԴ ՊՆ փորձագետների հետ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ՝ Հովհաննես Նիկողսյանը նշանակվել է ՀՀ նախագահի ռեֆերենտ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը նորընտիր խորհրդարանի կազմը նախորդից մեկ քայլ առաջ է համարում իր առավելություններով: Այսօր լրագրողների հետ զրույցում Գ. Մինասյանն ասաց, թե շատ կարևոր է, որպեսզի նորընտիր պատգամավորները կարողանան պատվով տանել այն ծանրաբեռնվածությունը, որը դրված է նոր խորհրդարանի վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պատճառով ամերիկացիները կարող են զրկվել աշխատատեղերից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում հանդիպել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Ղազախական SCAT ավիաընկերությունը ամառային նավիգացիոն շրջանում կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան՝ Երևան:
Աստանա-Երևան առաջին ուղիղ չվերթը կիրականացվի մայիսի 31-ին: ՀՀ ԳԱԱ ինստիտուտների պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը:
ՕՊԷՔ-ի կազմի մեջ չմտնող եւս ինը երկրներ, այդ թվում նաեւ Ռուսաստանը, համաձայնեցրել են այդ ժամանակաշրջանում հանույթի կրճատման վերաբերյալ պայմանավորվածության գործողության երկարաձգումը:
Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով տուժածներից 23ը գտնվում են օրհասական վիճակում:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին մայիսի 25-ին ժամանել է Մանչեսթր՝ այցելելու մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարում են վերջերս կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով տուժածների կյանքի համար։
ԱՄՆ-ի եւ Եվրամիության ինստիտուտների ղեկավարները Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվել են ակտիվացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարը:
Չեռնոգորիան պաշտոնապես ՆԱՏՕ-ի 29-րդ անդամը կդառնա հունիսի 5-ին:
Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորումը կմեծացնի հրթիռային հզորությունը՝ հրթիռներ արտադրելով եւս մեկ ստորգետնյա համալիրում, որը դարձել է թվով երրորդը:
Բրիտանացիները մեկ րոպե լռությամբ հարգել են մանչեսթրյան ահաբեկչության հետեւանքով զոհվածների հիշատակը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության Նախագահ Մաուրիսիո Մակրիին՝ երկրի ազգային տոնի` Հեղափոխության օրվա կապակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության Թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: