«Վարչապետը տապալվեց». Արմեն Բադալյան

«2018թ. ապրիլից հետո շատ հանգիստ կարող են վարչապետին պահպանել զուտ մենեջերի կարգավիճակով, ինչ կարգավիճակ որ հիմա ունի։ Վարչապետը, արդեն 9 ամիս է, պաշտոնավարում է և այդպես էլ որպես քաղաքական գործիչ՝ չկարողացավ քաղաքական գործունեություն իրականացնել։ Մենաշնորհներ վերացնելը քաղաքականություն է, բայց անգամ այդ քաղաքականությունը չկարողացավ հաջողությամբ ավարտել, որովհետև մենաշնորհները մնացին. վարչապետը տապալվեց։ Հայաստանում տնտեսության զարգացման հարցը քաղաքականության մեջ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Ըստ նրա՝ վարչապետը նույնիսկ կադրային քաղաքականություն վարել չի կարողանում.

«Թեկնածուներն այնպես են ընտրվում, որ շատ դեպքերում թվում է, թե «Գինդ» թերթից հայտարարությամբ նախարարներ են եկել և աշխատում։ Չկա ընդհանուր վեկտոր, թե ուր է գնում այդ թիմը։ Ի վերջո, Հայաստանը 7-10 տարի հետո ինչպիսի՞ երկիր պետք է լինի։

Ասուլիսի մյուս բանախոս, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ նշեց, որ 2018թ. ապրիլից  Արցախի հարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները կարող է վարել ոչ միայն վարչապետը, այդ իրավունքը, ըստ նրա՝ կարող է տրվել նաև երկրի նախագահին. «Ամեն ինչ կախված է նրանից, թե դերերի ինչ բաժանում կարող է լինել»։

Կարդացեք նաև

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ, եթե հարցը հասնի նրան, որ պետք է վարչապետն էլ ավելի շատ քաղաքական մեկնաբանություններ անի, դա Կարեն Կարապետյանի համար բարդ չի լինի։

Դիտարկմանը՝ վարչապետը միշտ ասում է, թե ինքը քաղաքական կերպար չէ, և այդ դաշտում փորձում է հանդես չգալ, նա այսպես արձագանքեց. «Երբ գործը հասնի դրան, լավ էլ քաղաքական կերպար կդառնա, և կարծում եմ՝ դրան կհասնի գործը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս