Կյանքի 74-րդ տարում Հռոմի հիվանդանոցում վախճանվել է իտալացի դիզայներ Լաուրա Բիաջոտին, որին համաշխարհային զանգվածային լրատվամիջոցները «Քիշմիրի թագուհի» էին կոչում:
Թեհրանում հայերը վախի մթնոլորտում են ապրում: Հայերի հանդեպ վատ են տրամադրված նաև պարսիկները: Նոր Ջուլֆայում հայերին պատժում են դավաճանության համար: Ղումում ձերբակալել են հայ հոգևորականի ու ևս մի քանի անձանց: Սուլթանաբադում կոտորել են մի քանի հայ ընտանիք:
Թորքիայի կառավարությունը վավերացրել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ կնքած պայմանագիրը ռազմական արդյունաբերությունում համագործակցելու մասին:
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը կրճատում է պահպանողականների առավելությունը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, այժմ նրանք պահպանողականներին զիջում են միայն 5 տոկոսով՝ ունենալով 38 տոկոս՝ 43 տոկոսի դիմաց:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ամենակարճ ժամկետում կուսումնասիրի Թուրքիայում գերմանական Die Welt պարբերականի ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելի գործը:
Լրատվամիջոցի հետ զրույցում ԵՄ աղբյուրները հայտնել են, որ Էրդողանը մի քանի անգամ շեշտել է, որ Թուրքիան չի հրաժարվել Եվրամիությունից:
Անկարայում սրտնեղել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևից, որը դատապարտում է մայիսի 16ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության:
«Մեր խնդիրը ոչ միայն պատերազմական վիճակում երկրի շահը ներկայացնելն էր, այլ ինստիտուտ ստեղծելը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը մեղադրանքներ է առաջադրել այն չորս տղամարդկանց, որոնց անցյալ շաբաթ Լոնդոնում ձերբակալել են ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում առանձնազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպումից հետո, սակայն, երկու երկրի ղեկավարները հրաժարվել են որևէ հայտարարությամբ հանդես գալ:
Չեռնոգորիայի նախարարների կաբինետի ղեկավար Դուշկո Մարկովիչը կարեւորություն չի տվել այն բանին, թե ինչպես է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն հրել Բրյուսելում ՆԱՏՕճի գագաթնաժողովում լուսանկարվելու համար տեղեր զբաղեցնելու ժամանակ:
Կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ փաստաթղթեր չեն հրապարակվել:
ԱԺ հինգերորդ գումարման ՀԱԿ խմբակցության խորհրդարանական աշխատասենյակներում այս օրերին տեղավորվում են ԱԺ վեցերորդ գումարման ընդդիմադիր «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավորները:
Ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկչությունը կատարել է 22-ամյա Սալման Աբեդին, որը, ԶԼՄ-ների տվյալներով, ծնվել է Մեծ Բրիտանիայում լիբիացի փախստականների ընտանիքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Սիցիլիայում մեկնարկում է G7 խմբի ղեկավարների գագաթնաժողովը: Այս տարի այն անցկացվում է 43-րդ անգամ: Աշխարհի յոթ առավել զարգացած արդյունաբերական երկրների խումբը նախագահող Իտալիան գագաթնաժողովի անցկացման վայր է ընտրել Տաորմինա ոչ մեծ քաղաքը, որը գտնվում է Սիցիլիա կղզու արեւելյան մասում:
Հայաստանի 6-րդ գումարման Ազգային Ժողովը նոր նախագահ ունի, որն արդեն մեկ շաբաթ է, ինչ կատարում իր պարտականությունները: Ուսումնասիրելով ԱԺ-ի նախագահների պաշտոնավարման հերթականությունն ու ժամկետը, պարզ է դառնում, որ խորհրդարանի խոսնակներից եւ ոչ մեկը չի պաշտոնավարել իր ամբողջ ժամկետով:
Մինչ Երեւանի ավագանու նոր կազմը կանցնի աշխատանքի, «հին» ավագանին դեռ մեկ նիստ էլ ունի անցկացնելու: Մայիսի 30-ին տեղի է ունենալու այդ կազմով վերջին նիստը, սակայն բոլորի ուշադրությունը սեւեռված է քաղաքային նոր իշխանության ձեւավորման, հատկապես` ՀՀԿ-ի ավագանու թեկնածուների վրա:
Միացյալ Նահանգները պետք է կոշտ արձագանք տա Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների գործողություններին ԱՄՆ-ի մայրաքաղաքում, Կոնգրեսում տեղի ունեցած լսումներին հայտարարել են ԱՄՆ-ի կոնգրեսականները:
Հարցին, թե ինչ ձևաչափով է «Ժառանգություն» կուսակցությունը համագործակցելու Զարուհի Փոստանջյանի և մյուս նախկին ժառանգականների հետ, կուսակցության առաջնորդը պատասխանել է. «Մենք հայ ժողովրդին և հայոց աշխարհին տվել ենք Զարուհի Փոստանջյան, Անահիտ Բախշյան, Ստեփան Սաֆարյան և շատ այլ հայտնի անուններ, որի համար շատ հպարտ ենք: Նույն կազմով չենք շարունակի, բայց մեր դպրոցը կա և շարունակելու է սպասարկել հայ ժողովրդի և հայոց պետականության շահերը»:
«Մեզ մտահոգում է շարունակվող սպառազինությունների մրցավազքը, ռազմական հռետորաբանությունը և կրկնվող միջադեպերը շփման գծում, որոնք երկու կողմերից էլ կյանքեր է խլում: ԵՄ-ն կողմերին քաջալերում է սկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին համապատասխան»:
ԱՄՆ-ի 6ABC ալիքում եղանակի կանխատեսում վարող Սեսիլի Թայնենը եթերի ժամանակ կորցրել է ականջօղը, եւ նրա գործըկերը կադր է մտել, որպեսզի օգնի գտնելու աքսեսուարը:
Չինաստանի Յունանի նահանգի երկու գյուղերի բնակիչները գանգատվում են հազարավոր բազմոտնիկներից, որոնք անձրեւներից հետո դուրս են թափվել փողոցներ:
Մեքսիկան և Միացյալ նահանգները շարունակում են համագործակցել ապօրինի թմրամիջոցների փոխադրման ճանապարհների, այդ թվում՝ ստորգետնյա թունելների բացահայտման և արգելափակման ուղղությամբ:
Մեր կուսակցությունում չի կարող լինել հակասություն։ Այս մասին այսօր, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետի եւ ՀՀԿ վերնախավի միջեւ առկա լարվածության մասին տեղեկություններին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ բրյուսելյան հանդիպումից առաջ անդրադարձել է թուրքական իշխանությունների կողմից Ինջիրլիքի ռազմաբազա գերմանական պատգամավորների մուտքը արգելելու հարցին:
Հայաստանում արդեն արտադրվում են ջերմային կոլեկտորներ, որոնք հնարավորություն են տալիս արեգակնային էներգիան օգտագործել կենցաղում կիրառվող ջրի տաքացման համար: Իսկ ֆոտովոլտային մոդուլներ կիրառում են առանձին հիմնարկություններ:
Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Եվրոպական միության և Թուրքիայի հարաբերություններում առաջացած փակուղուց դուրս գալու ելքերը:
«Հալեպում կրակոցներ չկան, երբեմն փոքր դեպքեր, անակնկալ ընդհարումներ լինում են, սակայն նախկին օրերի անապահով վիճակը չկա: Քաղաքում հանգիստ է»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:
Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայեցակարգային ելույթով՝ ներկայացնելով երկարաժամկետ ռազմավարական ծրագիր:
Նորանշանակ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին այսօր լրագրողները հնարավորություն չունեցան հարցեր ուղղելու կառավարության նիստից հետո՝ ի տարբերություն նախկինում մարզպետի պաշտոնը նոր ստանձնած գործիչների, որոնք չէին խուսափում ԶԼՄ-ներից։ Հայտնի չէ, թե նա ինչպե՞ս և ե՞րբ հեռացավ կառավարության շենքից։