Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդականի որդին նոր պաշտոն է ստացել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Մարտիրոսյանի տղան՝ Արտակ Մարտիրոսյանը, «Փաստին» հասած տեղեկություններով, նոր պաշտոն է ստացել. նա դարձել է «Գազպրոմ Արմենիայի» Արտաշատի մասնաճյուղի ղեկավար:
Նշենք, որ այս պաշտոնը թափուր մնաց այն բանից հետո, երբ նախկին ղեկավար Անդրանիկ Հարությունյանը պատգամավոր ընտրվեց Կոտայքի մարզում: Ընդ որում, Կարեն Կարապետյանի պրոտեժե Անդրանիկ Հարությունյանը, ով այդքան էլ ճանաչված չէր Կոտայքում, ավելի շատ ձայն հավաքեց, քանի ՀՀԿ–ական, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Այվազյանը:
Ի դեպ, նրա տեղակալ է նշանակվել երգիչ Մարտին Մկրտչյանի եղբայրը: Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանի ամուսնու եղբոր կինը պաշտոնի բարձրացում է ստացել. նա կդառնա կադրերի բաժնի վարիչ, կես դրույքով օպերատոր աշխատելու փոխարեն»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։