Բաժիններ՝

Սիրիային ԱՄՆ­-ի հրթիռահարվածը խարխլում է ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում. ՌԴ Դաշնության խորհուրդ

Սիրիային ԱՄՆ­-ի հրթիռահարվածը խարխլում է ջանքերը ահաբեկչության, նախեւառաջ ԻՊ­-ի դեմ մղվող պայքարում, որը կանգնած է վերջին բոլոր արյունալի ահաբեկչական գործողությունների հետեւում: Այդ մասին ասված է Դաշնության խորհրդի հայտարարության մեջ, որը պալատի կողմից ընդունվել է ապրիլի 12-­ին:

«Դաշնության խորհուրդը համոզված է, որ ԱՄՆ-­ի հրթիռային գրոհը հարված էր Սիրիայի խաղաղության գործընթացին, Ժնեւի եւ Աստանայի միջսիրիական բանակցություններին, նրանց, ովքեր մարտնչում են միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ»,­-նշվում է փաստաթղթում:

Ավելին, «ԱՄՆ­-ի գործողությունները լրջորեն խարխլում են ջանքերը ահաբեկչության, նախեւառաջ ԴԱԻՇ-­ի դեմ մղվող պայքարում, որը կանգնած է վերջին բոլոր արյունալի ահաբեկչական գործողությունների հետեւում»,­ընդգծել են սենատորները:

Այդ կապակցությամբ, ինչպես երբեք, հրատապ է հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման խնդիրը, նշել են Դաշնության խորհրդում: Դա լավ են հասկանում Ռուսաստանում, որն օրերս դաժան ահաբեկչական գրոհի ենթարկվեց Սանկտ Պետերբուրգում, ասված է ՌԴ ԴԽ-­ի հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս