Դաշնակների ախորժակը մեծացել է. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ պարոնայք դաշնակները հասկանալով, որ գործադիրում չեն կարող ունենալ ավելի շատ պորտֆելներ, քան ունեն այսօր, որոշել են իշխող Հանրապետական կուսակցությունից հետագա համագործակցության համար կորզել գոնե դեսպանի եւ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոն:

Ավելին՝ հաշվի առնելով այն, որ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը հնարավոր է չլինի նոր խորհրդարանում, նրա պաշտոնին լուրջ հավակնություններ ունի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Իսկ դեսպան նշանակվելու հարցում դեռեւս քննարկվում են մի քանի թեկնածուների տարբերակներ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս