Միջխորհրդարանական համագործակցությունը նշանակալի տեղ է զբաղեցնում Հայաստանի և Եվրոպական միության քաղաքական երկխոսության առանցքում:
Հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ Ամալը, մտադիր են 500 հազար դոլար տրամադրել ԱՄՆ-ում այն ակցիաների անցկացման համար, որոնք ուղղված են զանգվածային հրաձգության նոր միջադեպերի կանխմանը:
Հայաստանն ակնհայտորեն ձեռնարկում է հնարավոր բոլոր ջանքերը տարածաշրջանում համագործակցության մթնոլորտը բարելավելու համար, սակայն հակամարտությունները և բաժանարար գծերը շարունակում են խոչընդոտել համագործակցային մթնոլորտի ձևավորմանը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։
Ամերիկացիների շուրջ 66 տոկոսը ցանկանում է, որ ԱՄՆ-ում խստացվեն հրազենի շրջանառությանը վերաբերող օրենքները:
Տասնամյակներ շարունակ թուրք պաշտոնյաները հերքել են Հայոց ցեղասպանության իրողությունը: Սակայն, վերջին տարիներին որոշ թուրքեր արդարանում էին, որ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը պատասխանատու չէ Հայոց ցեղասպանության համար, քանի որ այն իրականացվել է ներկայումս գոյություն չունեցող Օսմանյան կայսրության կողմից:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն այն կարծիքին է, որ ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանի անվան շուրջ կա բավականին լայն կոնսենսուս:
ԵՄ-ի ղեկավարները փետրվարի 23-ի գագաթնաժողովում կքննարկեն հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Եվրախորհրդարանում տեղերի թիվը կրճատելու հարցը՝ այն 751-ից իջեցնելով մինչեւ 705:
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում փետրվարի 20-ին Վիեննայի Սբ Հռիփսիմե եկեղեցու սրահում հանդիպում է ունեցել ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարների և անհատների հետ:
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-ին հանդիպել է Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
Բոլոր արտաքին խաղորդները, հատկապես նրանք, ովքեր ներկա են Սիրիայի տարածքում, պետք է երկխոսություն սկսեն արաբական այդ երկրի կառավարության հետ:
Իրանն ԱՄՆ-ից առաջարկություն է ստացել՝ չեզոք տարածքում ուղղակի բանակցություններ վարել տարաձայնությունները կարգավորելու համար:
Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի մի քանի շրջանների բնակիչները դարձել են արտասովոր օպտիկական երեւույթի՝ գալոյի ականատեսները:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը հայտարարել է, որ Կիեւին ցուցաբերվող ռազմական օգնությունը չի սահմանափակվի Javelin հակատանկային հրթիռային համալիրների (ՀՏՀՀ) մատակարարմամբ:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 22-ից 23-ը Մինսկում կմասնակցի Բելառուսի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 100-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություններին:
Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան:
«Լրանում է 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների 10 տարին, և «Ելք» խմբակցությունը ՀՀ Ազգային ժողովին առաջարկում է ընդունել հայտարարություն»,- այսօր ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով հայտարարության տեքստը։
Եվրամիության անդամ 28 երկրների դեսպանները փետրվարի 21-ին համաձայնեցրել են Ռուսաստանի 150 քաղաքացիների եւ 38 ընկերությունների նկատմամբ սահմանափակիչ միջոցները կես տարով երկարաձգելը:
Վերահաս անոմալ սառնամանիքի կապակցությամբ Ռուսաստանի մայրաքաղաքի տարածաշրջանում, որտեղ օրական միջին ջերաստիճանը 7-10 աստիճանով ցածր կլինի կլիմայական նորմայից, փետրվարի 22-ից հայտարարված է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ:
Գրիպի համաճարակ է հայտարարվել ԱՄՆ-ի բոլոր նահանգների տարածքում, բացառությամբ մայրաքաղաքի տարածաշրջանի եւ Հավայիի նահանգի:
Այսօր ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն տրվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի և Վահե Էնֆիաջյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին։
Սիրիական Աֆրինի քրդերը, որտեղ թուրքական զինուժերը հունվարի վերջից գործողություն են իրականացնում քրդական կազմավորումների դեմ, կոչ են արել միջազգային հանրակցությանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին՝ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները եւ ճնշում գործադրել Թուրքիայի վրա։
Միացյալ Նահանգները միջնորդի դերում անում է հնարավոր ամեն բան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին Կիեւի կենտրոնում վարձակալել է 1,6 հազար քառակուսի մետր մակերեսով հողամաս:
Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Նինո Ջավախաձեն ժամանել է Գերմանիա՝ քննարկելու Վրաստանից ապաստան հայցողների թվաքանակի աճի եւ ԵՄ-ի երկրներում Վրաստանի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի չեղարկման հնարավոր սպառնալիքի խնդիրները:
Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը փետրվարի 20-ի նիստում ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Գեւորգ Կոստանյանին:
«Չալիք Էներջի» թուրքական խոշորագույն էներգետիկական հոլդինգը 50 մեգավատ հզորությամբ հողմային էլեկտրակայան կկառուցի Շիդա Քարթլիում:
Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի ընդդիմադիր գործիչ Միխեիլ Սահակաշվիլին Հոլիվուդում հեծանվով զբոսանք է կատարել Հյուսիսային ծովի ափին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է երկխոսություն սկսելու Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմից փետրվարի 19-ին արված առաջարկությունը: