Բաժիններ՝

Թուրքական էներգահոլդինգը հողմային էլեկտրակայան կկառուցի Վրաստանում

«Չալիք Էներջի» թուրքական խոշորագույն էներգետիկական հոլդինգը 50 մեգավատ հզորությամբ հողմային էլեկտրակայան կկառուցի Շիդա Քարթլիում: Այդ նպատակով ներդրումներ կկատարվեն 75 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով: Այդ մասին, ինչպես հայտնել է «Գրուզիա Online»-ը, հայտարարել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին՝ ամփոփելով թուրքական էներգահոլդինգի հիմնադիր ղեկավար Ահմեդ Չալիքի հետ Թուրքիայում կայացած հանդիպման արդյունքները։

«Չալիք Էներջիի» ղեկավար Ահմեդ Չալիքի հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվել ենք, որ Շիդա Քարթլիում կառուցվի 50 մեգավատ հզորությամբ հողմային էլեկտրակայան: Ներդրումը կկազմի 75 մլն ԱՄՆ-ի դոլար: Դա կարեւոր ներդրում է, հողմակայանը վերականգնվող էներգիայի եւս մեկ աղբյուր է մեր երկրում»,-հայտարարել է Կումսիշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս