
ԵՄ-ի դեսպանները համաձայնեցրել են ՌԴ քաղաքացիների և ընկերությունների դեմ պատժամիջոցների երկարաձգումը

Եվրամիության անդամ 28 երկրների դեսպանները փետրվարի 21-ին համաձայնեցրել են Ռուսաստանի 150 քաղաքացիների եւ 38 ընկերությունների նկատմամբ սահմանափակիչ միջոցները կես տարով երկարաձգելը:
Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՄ-ի Խորհրդի մի աղբյուր: «ԵՄ-ի դեսպաններն այսօր համաձայնեցրել են վեց ամսով պատժամիջոցների երկարաձգումը»,-ասել է նա:
Դիվանագետի խոսքով՝ այժմ այդ որոշմանը պետք է պաշտոնապես հավանություն տրվի ԵՄ-ի Խորհրդի կողմից, ինչից հետո այն կհրապարակվի հանրակցության Պաշտոնական հանդեսում եւ ուժի մեջ կմտնի: