
ԱՄՆ-ում գրիպի համաճարակ է սկսվել

Գրիպի համաճարակ է հայտարարվել ԱՄՆ-ի բոլոր նահանգների տարածքում, բացառությամբ մայրաքաղաքի տարածաշրջանի եւ Հավայիի նահանգի: Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել է Ռոստուրիզմը:
«Գրիպի դեպքում դիտվող ախտանիշներով մարդկանց թիվը երեք անգամ գերազանցել է թույլատրելի սահմանը եւ շարունակում է աճել: Կալիֆոռնիայի նահանգում գրիպից եւ դրա հետեւանքներից մեկից՝ թոքաբորբից, մահացության մակարդակը հասել է շաբաթական 70 մարդու: Ընդ որում՝ ԱՄՆ-ում դիտվող վիրուսի տարատեսակները կայուն են դարձել առավել տարածված հակավիրուսային պատրաստուկների նկատմամբ:
Համաճարակի դեմ պայքարի առավել գործուն միջոցներից մեկը ամերիկացի մասնագետները համարում են նախազգուշական պատվաստումը, սակայն ընդունում են, որ վիրուսի մշտական մուտացիան նվազեցնում է դրա արդյունավետությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: