
«Երեքի արև»՝ Պետերբուրգի երկնքում

Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի մի քանի շրջանների բնակիչները դարձել են արտասովոր օպտիկական երեւույթի՝ գալոյի ականատեսները: Առավոտյան երկնքի լուսանկարների շուրջ կարծիքներ են փոխանակվում սոցիալական ցանցերում։
Արեգակի շուրջը լուսարձակող ծիածանային շրջանակի վառ կետերը միանգամից երեք լուսատուների պատրանք են ստեղծում: «Շատ գեղեցիկ է: Շնորհակալություն նման գեղեցկություն տեսնելու հնարավորության համար»,-գրել է սոցցանցերի օգտատերերից մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: