Բաժիններ՝

Հայտնաբերվել է աղետի ենթարկված «Տու-154»-ի «սև արկղը»

Ջրասուզակները Սև ծովում հայտնաբերել են կործանված «Տու-154» ինքնաթիռի բորտային ինքնագրերից մեկը։ Այս մասին TASS-ին հայտնել է ուժային կառույցներում աղբյուրը։
«Որոնողական աշխատանքների ընթացքում ինքնաթիռի խցիկի տակ հայտնաբերվել է մեկ «սև արկղ»»,- ասել է աղբյուրը։ Այն դուրս է բերվել ջրից և տեղափոխվելու է Մոսկվա։

«Ջրից բարձրացվել է պարամետրիկ ինքնագիրը։ Մոտ ժամանակներս «սև ակղը» ինքնաթիռը կտեղափոխի Մոսկվա, որտեղ այն կգաղտնազերծվի պաշտպանության նախարարության մասնագետների կողմից»,- ասել է աղբյուրը։

«Եվս երկու ինքնագիր գտնվում է ինքնաթիռի պոչի հատվածում։ Դրանք դեռ չեն հայտնաբերվել»,- հայտնել են ուժային կառույցներից։
Հաղորդվում է, որ հայտնաբերվել է նաև 3 զոհի մարմին ինքնաթիռի կործանման հատվածում։

Ավելի վաղ հաղորդվում էր զոհի 13 մարմնի հայտնաբերման մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս