Բաժիններ՝

Գոայում ինքնաթիռը դուրս Է եկել թռիչքուղուց․ կան տուժածներ

Jet Airways ավիաընկերության մարդատար ինքնաթիռը Գոայում դուրս Է եկել թռիչքային գոտուց, տարհանման ժամանակ 12 մարդ վնասվածքներ է ստացել, հաղորդում է TASS-ը։

Այս մասին հայտնել է ավիափոխադրողն իր Twitter-յան էջում։
Boeing 737-800 ինքնաթիռը պետք է «Դաբոլիմ» օդանավակայանից 9W 2374 չվերթով մեկներ Մումբայ: Ինքնաթիռում եղել են 154 ուղևորներ և անձնակազմի 7 անդամ: Ինքնաթիռից մարդկանց դուրս բերելու համար կիրառվել են փչովի փրկարարական օդանավասանդուղքներ:

Վնասվածքներ ստացած ուղևորներին ցուցաբերվել է բժշկական օգնություն։
Ավիաընկերության հայտարարության մեջ նշվում է, որ ձեռնարկվում են ջանքեր, որպեսզի դեպքը նվազագույն ազդեցություն ունենա Գոայի մյուս չվերթերի չվացուցակի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031